Գերմանիայի ոստիկանությունը մի շարք խուզարկություններ է իրականացրել արմատականների սպառնալիքների գործով

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի չորս դաշնային հողերում նեոնացիստների կողմից սպառնալիքների գործով ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել։  Ժամանակավորապես ձերբակալվել է 6 կասկածյալ, 1-ին չեն հայտնաբերել: Այս մասին գրում է DW-ն:

Հետաքննությունը սկսվել է նեոնացիստական հայտնի կազմակերպությունների անունից սպառնալիքներով էլեկտրոնային նամակների զանգվածային սպառնալիքից  հետո: 2019 թվականի հուլիսին նման նամակներ են ուղարկվել գերմանական կուսակցական կազմակերպությունների, մեդիաընկերությունների, իսլամական կենտրոնների և մզկիթների:

Մյունխենի գլխավոր դատախազության և Բավարիայի քրեական ոստիկանության վարչության հաղորդմամբ՝ խուզարկություններին մասնակցել է մոտ 120 իրավապահ, այդ թվում՝ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի բավարական գերատեսչության (ZET) ներկայացուցիչները: Իրականացված քննչական միջոցառումների արդյունքում ժամանակավորապես ձերբակալվել է 6 մարդ, կասկածյալները 7-ն են, հայտնել է Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը:

Ձերբակալվածները ոստիկանական գործողության ավարտից հետո ազատ են արձակվել:

Նշենք, որ սպառնալիքներով 23 էլեկտրոնային նամակ է ուղարկվել, որոնցում արմատականները սպառնացել են պայթուցիկի կիրառմամբ հարձակումներով: Ուղերձները ստորագրվել են այնպիսի միջազգային նեոնացիստական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Volksfront-ը (ձևավորվել է 1994 թվականին ԱՄՆ-ում, 2012 թվականին հայտարարել է ինքնալուծարման մասին), Combat 18 (ձևավորվել է 1992 թվականին Մեծ Բրիտանիայում, գործում է մի քանի երկրներում)   Blood & Honor (աջ արմատական կազմակերպությունների միջազգային ցանց, որը ձևավորվել է 1980-ական թվականներին Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում արգելվել է 2000 թվականից):

Իրավապահները սպառնալիքների գործով խուզարկություններ են անցկացրել Բավարիայում, Բադեն-Վյուրտեմբերգում, Սաքսոնիա-Անհալթում և Թյուրինգիայում: