Միջադեպ՝ «Արմենիա» ԲԿ-ում. զինված անձը հիվանդանոցում կրակոցներ է արձակել
Այսօր միջադեպ է տեղի ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Հրազենով զինված անձը մտել է հիվանդանոց և կրակոցներ արձակել: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից Էդգար Ջանոյանը:
«Հիշյալ անձը վնասազերծվել ու բերման է ենթարկվել ոստիկանության բաժին»,- ասված է Ջանոյանի տարածած հայտարարության մեջ:
Տուժածներ չկան: Ոստիկանությունից նաև տեղեկացնում են՝ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: