Ստուգվում է Լաս Վեգասում հնչած կրակոցների արդյունքում հայեր տուժե՞լ են, թե՝ ոչ. Տիգրան Բալայան
Այս պահին նման տեղեկատվություն չունենք. ի պատասխան Factor.am-ի հարցին, թե Լաս Վեգասում հնչած կրակոցներից զոհերի ու վիրավորների թվում հայեր կան, պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ստուգվում է, նորություն լինելուն պես կհրապարակենք»,- հավելեց մամուլի խոսնակը: