Խորհրդարանն այս հիմքերով կրկին չի կարող նախաձեռնել պաշտոնանկության գործընթաց. Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ցավում է, որ «ՍԴ-ն այս աստիճան քաղաքականացվել է»։ Նա ցավում է նաև, որ իրավական գործընթացներին փորձ է արվում տալ քաղաքական գնահատական՝ նկատի ունենալով ԱԺ-ում այսօր ընդունված նախագծի հանդեպ Հրայր Թովմասյանի վերաբերմունքը։

Պարոն Վարդանյանը քաղաքականացված է համարում նաև Հրայր Թովմասյանի ներողությունը ուղղված ԲՀԿ-ին, որը հայտարարել էր, որ չի մասնակցելու նրա լիազորությունների դադարեցման մասին նախագծի քվեարկությանը։

«Էս հարցի քաղաքականացումը ո՛չ ես եմ արել, ո՛չ ԱԺ-ն է արել, ո՛չ էլ որևիցե մի քաղաքական ուժ, դա արել է ՍԴ նախագահը»,- մանրամասնում է  իմքայլական պատգամավորը։

Նա խոսել է նաև, թե ինչ է հետևելու այն փաստին, որ ՍԴ-ն կարող է դեմ քվեարկել ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը. «Եթե դիմումը չընդունվի վարույթ, օրինակ, ֆորմալ եղանակով դիտարկեն, որ չի պահպանվել ֆորմալ պահանջները, որոնք անհրաժեշտ են, որ ՍԴ-ն քննության առնի դիմումը, ապա ԱԺ-ն կրկին խնդիրները շտկելով կարող է դիմել ՍԴ։ Բայց բոլոր ֆորմալ պահանջները ՍԴ օրենքի համաձայն և ֆորմալ հիմք դիմումը մերժելու ՍԴ-ն չունի»։

Իսկ նույն հիմքերով խորհրդարանը կարո՞ղ է դիմել ՍԴ։ «Այս հիմքերով խորհրդարանը կրկին չի կարող դիմել»,- թեման փակեց Վլադիմիր Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան