Կառաջարկեի այսուհետ քիչ փորձել ԱԺ-ին «իր տեղը ցույց տալ», թող գործադիրն իր աշխատանքն անի. Արարատ Միրզոյանը՝ փոխնախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մարդիկ, ովքեր ունեն պետության կողմից երաշխավորված բուժօգնության կարիք, կստանան բուժօգնություն՝ անկախ այդ կառույցների պետական կամ մասնավոր լինելուց: Ազգային ժողովի նիստին այս մասին հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ անդրադառնալով Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը պետգույքի մասնավորեցման ցանկից հանելու մասին հարցին:

Փոխնախարարն ասաց՝ պատգամավորների կողմից հնչեցված հարցերը, որոնք վերաբերում են ԲԿ-ի տարածքում եղած հողատարածքի գնին և ԲԿ-ի գույքին, պետք է ուղղել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

«Այդ գույքը ներկայումս պետական գույքի կառավարման ներքո է գտնվում: Դրա համար էլ համարում ենք, որ մինչև այս նախագիծը շրջանառել սկսելը՝ պետք էր պետական գույքի կոմիտեի հետ շփվել ու հասկանալ՝ արդյո՞ք հողի գնի և մրցույթների պայմանների մասով բոլոր գնահատականները բավարարո՞ւմ են մտահոգություն արտահայտած մեր գործընկերներին, թե՞ չէ»,- ասաց փոխնախարարը:

Հովհաննես Հարությունյանի դիտարկումը դուր չեկավ ԱԺ նախագահին: Արձագանքելով նրա ելույթին՝ Արարատ Միրզոյանը հորդորեց այլևս Ազգային ժողովին «իր տեղը ցույց չտալ»:

«Հասկանում եմ, որ նախարարի տեղակալը վաղուց արդեն քաղաքական, ոչ թե հայեցողական կամ մասնագիտական պատրաստվածություն պահանջող պաշտոն է, այնուամենայնիվ, կառաջարկեի այսուհետ քիչ փորձել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել: Թող գործադիրն իր աշխատանքն անի, ԱԺ-ն կպատկերացնի՝ ոնց ինքն աշխատի», – ասաց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: