Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի հայոց պատրիարքության հիմնադրամի

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի սահմանադրական (ՍԴ) դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի: ՍԴ-ի որոշմամբ չեղյալ է հայտարարվել հայկական հիմնադրամի կառավարումը Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնելու մասին ստորին դատարանի որոշումը. գրում է ermenihaber-ը:

Բարձրագույն դատարանը որոշել է նաև, որ խախտվել է հիմնադրամի դատարան դիմելու իրավունքը, քանի որ Թուրքիայում գտնվող իր գույքը ետ ստանալու պահանջով դատարան դիմած հիմնադրամի գործը չի քննվել, ավելին՝ որոշվել է դրա կառավարումը հանձնել Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը:

ՍԴ-ն կրկին դատավարություն իրականացնելու համար գործը հետ է ուղարկել Անկարայի 15-րդ վարչական դատարան: Որոշման մեջ նշվել է, որ այս մակարդակում նպատակահարմար չէ քննել սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ հիմնադրամի պահանջը:

Նշվում է, որ վարչական դատարանի կողմից ավելի վաղ կայացրած որոշումը չեղարկելու դեպքում ճանապարհ կբացվի հիմնադրամի ավելի քան 100 միավոր գույքը ետ ստանալու համար:

«Մարյակոբ» հիմնադրամը Թուրքիայի ՍԴ էր դիմել 2016 թվականի օգոստոսի 26-ին, որում նշել էր, որ Հիմնադրամների գլխավոր վարչության փաստաթղթերում ևս երևում է այն հայկական հիմնադրամի կենտրոնը գտնվում է Երուսաղեմում և օտար հիմնադրամի կառավարումը բռնի կերպով իր ձեռքը վերցնելը հնարավոր չի լինելու գրանցվել արձանագրության մեջ: