ՍԴ նախագահի պաշտոնանկության նախագծում չկա քաղաքական նախադասություն. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Օրենսդիր մարմինն ամեն ինչ պետք է անի, որ բարձրացնի ՍԴ-ի հեղինակությունը, դերը և վարկանիշը։ Այո, մենք համարում ենք, որ սա այն քայլերից մեկն է, որը պետք է արվի, անկախ նրանից թե ինչ արդյունք կունենանք, անկախ նրանից, թե ՍԴ-ն ինչպիսի եզրակացություն կկայացնի իրավական հիմքերի վերաբերյալ»,- ԱԺ-ում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին «Իմ քայլի» նախագիծը հանգուցալուծելո՞ւ է ՍԴ ճգնաժամը։

Տիկին Մակունցը տեղեկացնում է, որ խմբակցության նախագիծը ՍԴ դերի բարձրացման ուղղությամբ միակ քայլը չէ, որ պետք է արվի։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե ՍԴ 6 անդամներն այնուամենայնիվ չեն քվեարկում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման օգտին, ո՞րն է լինելու խմբակցության հաջորդ քայլը։ Տիկին Մակունցն առաջարկում է սպասել ՍԴ-ի իրավական փաստերին. «Կախված դրանից մենք կորոշենք մեր հետագա քայլերը, նախապես որևէ հաջորդականություն քայլերի, ներողություն եմ խնդրում, չենք կարող բարձրաձայնել, դա չի նշանակում մենք այդ ուղղությամբ չենք աշխատում»։

Նախագիծը դեռևս չի քննարկվել խորհրդարանում։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ խնդիրներ կառաջանան նախագծի ընդունման համար, եթե ԲՀԿ-ն չմիանա «Իմ քայլի» նախաձեռնությանը։

«Ինչ վերաբերում է մյուս խմբակցությունների միանալուն, դուք գիտեք, որ ձայների այն քանակը, որ անհրաժեշտ է նախագիծը ՍԴ-ում ներկայացնելու համար, խմբակցությունում ձայները բավարարում են։ Բայց մենք շեշտադրումն արել ենք, որ սա բացառապես «Իմ քայլի» հարցը չէ, բոլոր խմբակցությունները պետք է շահագրգռված լինեն հարցի պատշաճ պատասխանի մեջ»։

Տիկին Մակունցը հույս ունի, որ ՍԴ դատավորներն այնուամենայնիվ կկայացնեն բացառապես իրավական դաշտում և իրավական հիմնավորումներով որոշում. «Կարծում եմ, որ իրենք կկայացնեն անաչառ որոշում»։

Խմբակցության ղեկավարը վստահեցնում է, որ նախագիծը քաղաքականացված չէ, «ՍԴ նախագահի պաշտոնանկության նախագծում չկա քաղաքական նախադասություն»։

Մանրամասները՝ տեսանյութում: