Ռասիստական հարձակումների հետևանքով Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  կրոնական խորհդի հայազգի անդամ Մուրաթ Մըհչըն  հայտարարել է, որ Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է: Ըստ թուրքական «T24» լրատվական կայքի՝  այդ ամենի պատճառը նա համարում է այն, որ վերջին ժամանակներս Թուրքիայում աճել է դպրոցների վրա խտրականության հողի վրա գործած հարձակումները. փոխանցում է ermenihaber-ը:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազել է 10 տոկոսով: Մըհչըն հիշեցրել է, որ հայկական դպրոցներն այժմ ղեկավարվում  են հիմնադրամների միջոցով, որոնց գույքը անցյալում բռնագրավվել է հայերից: Մըհչըն տեղեկացրել է, որ պատմության, սոցիոլոգիա առարկաների ուսուցիչները նշանակվում են Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից, որը ըստ նրա բացասական երևույթ է:

«Մարդիկ այս երկրում շարունակում են ապրել աղավնու վախով: Հանրաքվեից հետո (հայերը-խմբ.) գաղթականությունը դեպի Հայաստան և Եվրոպա աճեց»,-ասել է քրդամետ կուսակցության անդամը:
 

Վերջինս, համեմատություն անցկացնելով  Թուրքիայի հայկական դպրոցների ներկայիս և հին խնդիրների միջև ասել է, որ նախկինում էլ դժվարություններ կային. «Դրանցից առաջինն այն էր, որ հայկական դպրոց ընդունվելու համար, թե՛ երեխայի մայրը, թե՛ հայրը պետք է հայ լինեին: Երկրորդ հանգամանքը այն էր, որ դպրոց ընդունվելու համար պետք է ծնողները նույն կրոնական համայնքից (քրիստոնյա-խմբ.) լինեին»:

Իսկ այժմ ըստ Մըհչըի՝ մի շարք բաներ փոխվել են: Ներկայում հայկական դպրոց ընդունվելու համար բավարար է միայն ծնողներից մեկի հայ լինելը:

Մըհչըի դիտարկմամբ այժմ Թուրքիայի հայերը կարծում են, որ եթե իրենց երեխաները լավ իմանան մայրենի լեզուն, ապա  իրենց ճանապարհին կհանդիպենմի շարք խտրական դրևորումների: Այդ իսկ պատճառով, կամ երեխաների չեն ուղարկում հայկական դպրոցներ, կամ էլ ուղարկում են Եվրոպա:

Այս  ամենի գլխավոր պատճառը Մըհչըն համարում է Թուրքիայում տիրող անկայուն և լարված քաղաքական իրավիճակը: