ՀՔԾ-ն այլընտրանք չունի, Գևորգ Կոստանյանին պետք է մեղադրանք առաջադրի. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ

-Երեկ ՀՔԾ-ն հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Ինքը բազմիցս հայտարարում էր, որ կապ չունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ։ Նոր մեղադրանքի և այս պրոցեսի հետ կապված ի՞նչ կասեք։

-Ես կարծում եմ, որ երեկվա հայտարարությամբ նոր փուլ է սկսվում Մարտի 1-ի նախաքննության մեջ։ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին այդ հայտարարությունն ավելի մեծ տեղեկատվություն էր պարունակում, որ բացի Ալիկ Սարգսյանի հետ նշված երկու անձանցից՝ այդ գործողություններին մասնակցել են նաև Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Սա խոսում է այն մասին, որ շուտով մենք ունենալու ենք նոր մեղադրյալներ և նոր անուններ, որոնց մասին մինչ այս պահը հասարակությունը չի լսել:

-Ոստիկանական ստորաբաժանումների ներգրավվածությունը կարո՞ղ էր լինել առանց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի իմացության, որը վերջերս, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործեց։

–Մենք հիմա պետք է շեղվենք «հանգուցյալի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» սկզբունքից։ Բացառվում էր, որ առանց ոստիկանապետի գիտության՝ Ոստիկանությունը նման լայնածավալ միջոցառում իրականացներ։ Բայց ես կուզենայի նշել, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայկ Հարությունյանի դերակատարում եղել է շատ ավելի մեծ։ Այն սկսվել է դեռ նախընտրական շրջանում՝ 2007 թվականի հոկտեմբերից, երբ առաջին հանրահավաքի իրազեկող խմբի աշխատանքներին Ոստիկանությունը ոչ միայն միջամտեց, այլև նրանց նկատմամբ ուժ կիրառվեց, այդ անձինք բերման ենթարկվեցին։

-Պարո՛ն Խաչատրյան, ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության՝ Ալիկ Սարգսյանին ենթադրյալ անօրինական գործողությունների հրահանգ է տվել նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը։ Ինչ եք կարծում՝ նրան և՞ս պետք է մեղադրանք առաջադրվի։

-Ես ուզում եմ հիշեցնել 2018 թվականի փետրվարին կայացած Մարտի 1-ի վերաբերյալ լսումները, երբ արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը տուժողների ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոստացել էր, որ սայլը տեղից կշարժվի, տղամարդու խոսք էր տվել, պարզվում է՝ այդ գործով ֆիգուրանտ է եղել։ Ինքը չէր կարող բացահայտել այս գործը, որովհետև հանցագործներից մեկն է եղել։ Կարծում եմ, որ երեկվա հայտարարությունից հետո նախաքննական մարմինը պարզապես այլընտրանք չունի և, ըստ էության, արդեն պաշտոնատար անձի կատարած նման արարքից հետո պետք է նրան մեղադրանք առաջադրեն կամ ներգրավեն գործում որպես մեղադրյալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան