Ներառական կրթությունը պահանջում է որակյալ մասնագիտական համակազմ, միայն իրավական կարգավորումներով հնարավոր չէ իրականացնել. բաց նամակ ԿԳՄՍ նախարարին

Լուրեր

14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
Բոլորը

«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը» և «Ներառող կրթության ազգային ասոցիացիան» բաց նամակ-հայտարարությամբ դիմել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

 

«Հարգելի պարոն Հարությունյան, 

 

Ներառական կրթության համակարգի կայացումը միայն համապատասխան իրավական կարգավորումների ապահովմամբ հնարավոր չէ իրականացնել։ Այն պահանջում է որակյալ, համապատասխան արժեհամակարգ կրող մասնագիտական համակազմի և որակյալ աջակցող ծառայությունների առկայություն։ 

 

Այս բաց նամակը արտահայտում է մեր` հանրային հատվածի, մասնագիտական և ծնողական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավաքական կարծիքը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՀՄԿ) տնօրեն Արմինե Դավթյանի` երեխայի հետ աշխատանքի վերաբերյալ հանրային տիրույթում կատարված ոչ մասնագիտական և անթույլատրելի պնդումների շուրջ։

 

ՀՄԿ ֆեյբուքյան էջում հայտնված տեսանյութը անհանգստացնող ազդակ է մասնագիտական և ծնողական համայնքների համար։ Այդ տեսանյութում ՀՄԿ գործող տնօրեն Արմինե Դավթյանը կիսվում է իր մասնագիտական գործունեության այնպիսի դրվագներով, որոնք առերևույթ պարունակում են երեխաների հետ աշխատանքում ֆիզիկական և հոգեբանական բռնության գործադրմամբ միջամտություններ իրականացնելու խրախուսում, մասնագիտական գործունեության անթույլատրելի ոճ և սկզբունքներ։ 

 

Այս հանգամանքներին և տիկին Դավթյանի մոտեցումներին ծանոթանալու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի աշխատասենյակում կազմակերպվել է մասնագիտական, կրթական և քաղաքացիական հասարակության համայնքների, ինչպես նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հանդիպումը տիկին Դավթյանի հետ։ Հանդիպմանը ընթացքում տիկին Դավթյանը վերահաստատեց իր համոզմունքը համացանցում տարածված տեսանյութում և տարբեր գրառումների ներքո արված մեկնաբանություններում արտահայտած մեթոդների հավաստիության ու արժանահավատության մեջ` ըստ էության ևս մեկ անգամ տեսակետ հայտնելով, որ երեխաների նկատմամբ բռնությունը մասնագիտական և ոչ մասնագիտական գործունեության մեջ թույլատրելի է: Մինչդեռ, նշված մեթոդները, մոտեցումները որևէ գիտական հիմնավորում չունեն, փաստահենք չեն ու «ինքնաշեն են»։ Ուստի դրանց կիրառումը, առավել ևս տարածումը, ոչ պրոֆեսիոնալիզմի անթուլատրելի դրսևորում է։

 

Հայտարարում ենք, որ ՀՄԿ տնօրեն տիկին Արմինե Դավթյանի մասնագիտական դիրքորոշումները, գիտելիքները, իր մասնագիտական գործունեության անբաժանելի մաս կազմող արժեհամակարգային կողմնորոշումները համատեղելի չեն իր զբաղեցրած պաշտոնի և իր կողմից ղեկավարվող կառույցի առաքելության և ռազմավարական նպատակների հետ։ 

 

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք`

 

  1. Ազատել տիկին Արմինե Դավթյանին զբաղեցրած պաշտոնից, 

 

ինչպես նաև

 

  1. Վերանայել ՀՄԿ տնօրենի, ինչպես նաև մանկավարժական աշխատանքի հետ առնչություն ունեցող այլ պաշտոնյաների որակավորումներին ներկայացվող պահանջներն այնպես, որ հետագայում բացառվեն նման դեպքերը:
  2. Տվյալ պաշտոնների համար անցկացվող մրցույթներում նախատեսել բավարար գործիքակազմ` պաշտոնի հավակնորդների մասնագիտական կոմպետենցիաները և մանկավարժական մոտեցումները բացահայտելու համար:
  3. Ստեղծել մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան հետևողականորեն ապահովել մանկավարժական աշխատողների մասնագիտական և էթիկայի կանոնների կիրառումը պրակտիկայում և դրանց խախտման դեպքերի վերհանումը:
  4. Ժամանակին, համարժեք և կտրուկ պատժամիջոցներով արձագանքել ընթացակարգային և բովանդակային խախտումներին:

 

Տվյալ պաշտոնում տիկին Դավթյանի հետագա պաշտոնավարումը վտանգում է ներառական կրթության համակարգի կայացման առանց այն էլ բարդ ու դժվարաշարժ գործընթացը։ Այս դիրքորոշման պատճառը միայն վերոնշյալ փաստերի և դրանց նկատմամբ վերջնական շահակիցների և մասնագիտական համայնքի վերաբերմունքը չէ։ Տիկին Դավթյանը ՀՀ ԿԳՄՍ հանդիպման ընթացքում օգտագործել է «նորմալ երեխա», «հիվանդ երեխա» արտահատությունները։ Դա մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ներկայում ՀՄԿ ղեկավարող անձը չի հանդիսանում ներառական կրթության սկզբունքների և փիլիսոփայության կրողը։ Մեր պրակտիկայում նման արտահայտություն լսում ենք այն մարդկանց կողմից, ովքեր նոր են ծանոթանում ներառման գաղափարին։ Այս կենտրոնի ղեկավարը պետք է կրի ներառման փիլիսոփայությունն, անվերապահորեն հետևի դրա սկզբունքներին և հավատա դրա իրագործմանը։

 

Կից հավելվածում ներկայացնում ենք տիկին Դավթյանի կողմից տեսանյութում հնչեցված պնդումների մասին մասնագիտական կարծիք։

 

Հարգանքով`

 

Ներառող կրթություն ազգային ասոցիացիա

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

 

ՀԱՎԵԼՎԱԾ 

 

Ստորև անդրադարձ է կատարված տեսանյութի դրվագներին և ներկայացված են մեր հետևությունները։ 

 

Դրվագ 1 

 

Տիկին Դավթյանը նկարագրում է «կապռիզի, հիստերիայի մեջ» (բառացի մեջբերում տեսանյութից) գտնվող երեխային իր կամքին հակառակ բռնելու, նրա շարժումները արգելափակելու և այդ նպատակով երեխային քաշքշելու իրավիճակ։ Բացի այդ նշվում է դրա արդյունքում երեխային գրկելու, համբուրելու և սիրելու, բռնած վիճակում հայելու առաջ նստելու մասին։ Ըստ տեսանյութի այդ գործողությունների նպատակն է, որ երեխան իրեն տեսնի «կապռիզի» վիճակում, որ մասնագետի հետ խոսի և հանգստանա։

 

Անդրադարձ դրվագ 1-ին

 

Տիկին Դավթյանը իր կողմից բերված օրինակում հստակ չի նշում, թե ինչ մեթոդ, տեխնիկա կամ մոտեցում է առաջարկում կիրառել։ Այս հարցը փորձել ենք պարզել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում։ Ցավոք այս մասով հստակ ձևակերպված պատասխան չենք ստացել։ Ցանկանում ենք հայտնել, որ նկարագրված մոտեցումը ամբողջությամբ տեղավորվում է «բռնելով թերապիայի» (հայերեն համարժեքը դժվար է նշել. անգլ. Holding Therapy) տրամաբանության մեջ։ Համաձայն սահմանման, բռնելով թերապիան ենթադրում է՝ բռնել երեխային այնքան, մինչև նա դադարի դիմադրել կամ աչքի կոնտակտ հաստատի (Dr. Martha Welch, Holding Time, 1989): Առհասարակ բռնելու միջոցով մարդու հետ հոգեբանական կամ թերապևտիկ աշխատանքներ իրականացնելու մոտեցումը լայնորեն կիրառվել է  18-րդ դարի վերջին, Քուոկերների քրիստոնեական ընկերակցության կողմից՝ հիմնականում հոգեկան խնդիրներով անձանց հետ աշխատանքում՝ զսպաշապիկների, ամրագոտիներով աթոռների տեսքով։ 18-րդ դարի համար այն համարվել է հումանիստական մոտեցում (Holding therapy in Britain: historical background, recent events, and ethical concerns, Jean Mercer, Richard Stockton College, 2013)։

 

Գալով մեր ժամանակներ, հարկ ենք համարում նշել, որ երեխաների հետ աշխատանքում այս մոտեցման արդյունավետության ուսումնասիրությունը հիմնականում բացասական արդյունքներ է գրանցել։ Մասնավորապես Ջին Մերկերի կողմից իրականացված մետավերլուծության ընթացքում ուսումնասիրվել են «բռնելով թերապիային» վերաբերող, 4 էլեկտրնային գրադարաններում առկա հետազոտություններ կամ հիշատակումներ։ Թեմային առնչվող ընդամնեը 11 հիշատակում կամ հետազոտություն է հայտնաբերվել, որոնցից 8-ը` համարվելով հավաստի, վերլուծվել են։  Վերլուծված հիշատակումներից ու հետազոտություններից ոչ մեկը չի ունեցել հետազոտության այնպիսի դիզայն, որը թույլ կտար թերապիայի արդյունավետության մասին արժանահավատ հետևություններ անել։ (Holding therapy: a harmful mental health intervention, Jean Mercer, Focus on Alternative and Complementary Therapies, Volume 18(2) June 2013 70–76): Ջին Մերկերի այս հետևությունը ամրապնդվում է նման միջամտության արդյունքում գրանցված մահվան դեպքերի մասին տեղեկատվությամբ (Attachment, aggression and holding: A cautionary tale NEIL W. BORIS, Attachment & Human Development Vol 5 No 3 (September 2003) 245 – 247)։ Այդ դեպքերից թերևս ամենահանրայնացվածը Հյուսիսային Կարոլինայի բնակչուհի, 10-ամյա Քենդաս Նյումեյքերինն է (https://en.wikipedia.org/wiki/Candace_Newmaker

 

Բերված փաստերը և ուսումնասիրությունները փոքր մասն են այն բացասական արձագանքների, որոնք առկա են բռնելու միջոցով, մարդու կամքին հակառակ միջամտությունների մասին։ 

 

Այս և նման այլ փաստերի հիման վրա «Երեխաների նկատմամբ բռնության ամերկյան մասնագիտական հանրություն» (American Professional Society on the Abuse of Children, ASPAC) կազմակերպությունը անընդունելի է համարել կոնտակտի հաստատման համար երեխային պլանավորված բռնելու (scheduled holding), կապելու, կրծքավանդակի տարբեր տեսակի սիմուլյացիաների  (կսմթում, սեղմում), կիրառմամբ միջամտությունները (Report of the Apsac Task Force on Attachment Therapy, Reactive Attachment Disorder, and Attachment Problems):

 

Անհասկանալի են նաև «կապռիզ» և «հիստերիա» բառերի կիրառությունները, ինչպես նաև էթիկական տեսանկյունից միանշանակ չէ, որ մասնագետը կարող երեխային գրկել, համբուրել կամ սիրել։ Վերջինը  էթիկայի նորմերի առերևույթ խախտման տարրեր է պարունակում։

 

Դրվագ 2

 

Տիկին Դավթյանը նկարագրում է իրավիճակ, երբ ինքը երեխայի կողմից ապտակ է ստացել և արտապատկերման (գրականության մեջ կարող է հանդիպել արտացոլում, հայելացում, հայելային արտացոլում) միջոցով «կամաց խփել է թուշիկին» (ուղիղ մեջբերում տեսանյութից)։ Մեկ այլ իրավիճակ նկարագրելով նշվում է, որ երեխան կծել է և տիկին Դավթյանը կծել է այդ երեխային՝ նորից մատնանշելով արտապատկերման տեխնիկան։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հանդիպման ընթացքում տրված բացատրությունների ընթացքում տիկին Դավթյանը չի հերքել, որ ինքը աշխատում է այդ մոտեցմամբ և ունեցել է 4-5 դեպք։ 

 

Անդրադարձ դրվագ 2-ին

 

Հայելային արտացոլման, արտապատկերման կամ հայելացման տեխնիկան կիրառվում է հաղորդակցման իրավիճակներում, երբ անհրաժեշտ է զրուցակցի հետ փոխվստահության մթնոլորտ ձևավորել՝ առավել արդյունավետ հոգեբանական խորհրդատվության, բանակցությունների կամ սոցիալական շփման համար (The Chameleon Effect: The Perception-Behavior Link and Social Interaction. Chartrand, T.; Bargh, J. New York University. Retrieved 2014-09-28.)։ Այն որևէ կերպ չի ենթադրում ապտակին ապտակով պատասխանել կամ այլ տեսակի բռնության գործադրում։ Տիկին Դավթյանի կողմից այս տեխնիկան ներկայացվում և կիրառվում է աղճատված ձևով. «ապտակը արտապատկերելը» որևէ կապ չունի երեխային չվնասելու սկզբունքի հետ։ Նույն կերպ անընդունելի է երեխային կծելը, եթե երեխան կծում է մասնագետին։ Եթե 1-ին դրվագը որոշակի ուսումնասիրության կարիք ուներ, քանի որ շատ քչերի մտքով է անցնում երեխայի նկատմամբ բռնելու միջոցով միջամտություններ իրականացնել, ապա 2-րդ դրվագը կարիք չունի հավելյալ ուսումնասիրության և հղումների։ Սա հոգեբանության, մարդու հետ աշխատանքի այբուբենն է։ 

 

Մենք եզրակացնում ենք, որ ներկայացված դիրքորոշումներով և մասնագիտական տեսլականով անձը հեռու է գիտականության և փաստահենքության սկզբունքներից։ Միայն ներքին զգացողությունները և համոզմունքները չեն կարող առաջնորդել մասնագիտական գործունեությունը»,- ասված է նամակ-հայտարարությունում: