Մարդկանց թվում է, թե ամեն ինչ նույնն է մնալու, բայց ուղղակի Սերժ Սարգսյանի փոխարեն լինելու է այնտեղ նստած ուրիշ մարդ. վարչապետը Նյու Յորքում հանդիպել է տեղի հայության ներկայացուցիչների հետ

Լուրեր

13.12.2024 | 17:52
«Վրացական երազանքն» անջատել է նախագահի նստավայրի ջեռուցումը․ Խազարաձե
13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 16:24
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
13.12.2024 | 16:19
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում են ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։

«Եկեղեցու մուտքի մոտ Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Դանիել Եպիսկոպոս Ֆընդիկյանը, Վիգեն Արքեպիսկոպոս Այքազյանը և Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։ Նյու Յորքի հայության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին դիմավորել են ջերմ ծափողջույններով և մեծ խանդավառությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նյու Յորքի հայության հարյուրավոր ներկայացուցիչներին և հանդես եկել ելույթով.

«Սիրելի հայրենակիցներ,

ինձ համար իսկապես մեծ պատիվ և հաճույք է հանդիպել ձեզ հետ։ Անցյալ տարի, երբ մենք այցելեցինք եկեղեցի, ինչը ծրագրում նախատեսված չէր, որովհետև մտածում էինք, որ ժամանակի խնդիր կլինի, բայց այնպես ստացվեց, որ այցելեցինք, ափսոսանքի մեծ զգացում ունեցա, որ չենք պլանավորել նաև Նյու Յորքի հայության հետ հանդիպում։ Այս տարի մտածեցինք, որ չենք հեռանա Նյու Յորքից՝ առանց ձեզ հետ հանդիպելու։ Այնպես որ շատ ուրախ եմ։

Երեկ չէ առաջին օրը մենք Լոս Անջելեսում բավական լավ և տպավորիչ հավաք ունեցանք, և այդ հավաքում ես ելույթ ունեցա, որտեղ խոսեցի մեր համազգային կյանքի մի քանի կարևոր ասպեկտների մասին։ Ես չեմ ցանկանա կրկնել այն, ինչ ասել եմ նախորդ օրը Լոս Անջելեսում։ Ընդհանուր առմամբ կուզենայի կիսվել հետևյալով, թե ինչպիսի տպավորություններ ունեմ հեղափոխությունից անցած 1 տարի 5 ամսից։

Ամենակարևոր տպավորությունը հետևյալն է. ընդհանրապես փոփոխությունների ճանապարհը բավական դժվար ճանապարհ է, և երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, հեղափոխությունից հետո ամենակարևոր մարտահրավերը, որին մենք ականատես ենք լինում, այն է, որ մարդիկ հասկանան, որ այն ամենը, ինչ ասվում է և տեղի է ունեցել, իսկապես իրականություն է, որովհետև ինչքան էլ տարօրինակ թվա՝ ոչ բոլորը և միշտ չէ, որ արձանագրում են, որ դա իսկապես իրականություն է։

Օրինակ, ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այս բոլոր իրադարձություններից, քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանի Հանրապետությունում լինել պետական պաշտոնյա և մտածել, որ հնարավոր է նորից կաշառք վերցնել, ինչ-որ ապօրինություն թույլ տալ։ Դա ինձ համար ամենազարմանալի հարցն է, որի պատասխանը չեմ գտնում։ Դուք գիտեք, որ շատ հաճախ՝ ամեն ամիս, երբեմն ամեն շաբաթ կաշառքով, ընդ որում, առձեռն ինչ-որ պաշտոնյա է ձերբակալվում, և ես չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց մտքի աշխատանքի տրամաբանությունը։ Ես միշտ այդ հարցն եմ տալիս՝ այդ մարդիկ հեռուստացույց չե՞ն նայում, այդ մարդիկ լուրեր չե՞ն կարդում, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությունի՞ց են, թե՞ ոչ։

Սա թերևս ամենամեծ մարտահրավերն է, որովհետև հեղափոխությունից հետո, երբ այդ տոնախմբությունն իր ավարտն է ունենում, և անցնում ես առօրյա աշխատանքին, երբեմն հանդիպում ես հայացքների, առաջարկությունների՝ ինչ եղավ, այս ամեն ինչը լավ է, իսկ ե՞րբ ենք բաժանելու մեր փողերը, ոլորտները, ներմուծման քվոտաները, և հասկանում ես, որ իրականում առանձին վերցրած փոքր խմբի մեծ չի տարածված այդ երևույթը։ Սա թերևս ամենամեծ մարտահրավերն է։

Ուզում եմ նորից, ևս մեկ անգամ կրկնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում, իրականություն է, և նրանք, ովքեր չեն արձանագրելու սա, նրանց դեպքում՝ անկախ նրանից, թե որտեղ են, չի կարող լինել կոմպրոմիս։ Մարդկանց թվում է, թե ամեն ինչ նույնն է մնալու, բայց ուղղակի Սերժ Սարգսյանի փոխարեն լինելու է այնտեղ նստած ուրիշ մարդ։ Սկզբից կար այդպիսի արտահայտություն՝ սրա՞ համար ենք հեղափոխություն անում, այսինքն՝ մարդիկ, որ երթևեկության կանոնները խախտում են, տուգանվում են, նեղվում են, ասում են՝ մենք սրա՞ համար էինք հեղափոխություն անում, գողը գողություն է անում, բռնվում է, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, կաշառակերը կաշառք է վերցնում, բռնվում է, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, մյուսը չի կարողանում իր ծանոթին աշխատանքի ընդունել, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, այսինքն՝ հեղափոխության այդպիսի ընկալում կար, որ ենթադրենք, նրանք, ովքեր երկար տարիներ աշխատել են, որ յուղոտ պաշտոն ստանան կամ իրենց բարեկամներին յուղոտ պաշտոնների տեղավորեն և չի ստացվել, և մտածում են, որ եղավ հեղափոխությունը, այն, ինչ մենք ուզում էինք և չէինք կարողանում անել, հիմա կանենք՝ պետք է այդ փողն աշխատեինք, անպատիժ լինեինք։

Սա թերևս ամենամեծ մարտահրավերն է, որ գոյություն ունի, բայց ես էլի ուզում եմ արձանագրել, որ ինչպես ասել եմ, չեմ պատկերացնում կոմպրոմիս այսպիսի երևույթների հետ, որովհետև եթե հանկարծ ինքս մտնեմ այդպիսի երևույթների հետ կոմպրոմիսի մեջ, դա կնշանակի, որ այս փոփոխությունները, հեղափոխությունը, որ տեղի են ունեցել, ուղղակի անիմաստ են։

Հետևաբար, մեր առաքելությունը ոչ թե ինչ-որ կարգավիճակի հասնելն է և այդ կարգավիճակը վայելելը, այլ մեր խնդիրը երկրում խորքային, բովանդակային, ինստիտուցիոնալ փոփոխություններ բերելն է, և մեր երկրի որակը, մեր երկրում կյանքի որակը, մեր երկրում ինստիտուտների աշխատանքի որակը փոխելը։ Սա մի ճանապարհ է, որտեղ կոմպրոմիսներ չեն լինելու։ Ես համարում եմ, որ շատ ուժեղ մանդատ եմ ստացել Հայաստանի Հանրապետության ժողովրդից, որպեսզի Հայաստանից արմատախիլ արվեն կոռուպցիան, ապօրինությունները, հովանավորչությունը, մենաշնորհները, և դա պետք է արվի մինչև վերջ և անմնացորդ։

Ուզում եմ հավաստիացնել, որ հիմա նույնիսկ այդ հարցում ավելի վճռական եմ, քան մեկ տարի առաջ, որովհետև հասկանում եմ, որ այդ վճռականությունն է այն միակ մեթոդը, որով պետք է մեր երկրի առաջ կանգնած բոլոր խնդիրները լուծենք, որի արդյունքը պետք է լինի հետևյալը՝ Հայաստանը պետք է լինի իրապես ժողովրդավարական, իրապես ինքնիշխան, իրապես սոցիալական, իրապես իրավական պետություն։ Ահա սա է մեր խնդիրը։ Շնորհակալ եմ ձեզ, որ մեզ աջակցում եք, ինձ աջակցում եք այդ խնդրի լուծման համար։ Հիմա հաճույքով կպատասխանեմ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։

Շնորհակալ եմ»։

Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթից հետո Նյու Յորքի հայության ներկայացուցիչները հարցեր են ուղղել նրան։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանում կաշառակերության դեմ պայքարին, պետական կառավարման որակի բարձրացմանը, տնտեսության առաջնահերթություններին, գործազրկության հաղթահարմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, մարդկանց տնտեսական գործունեության քաջալերմանը, Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներին և տեսլականին, տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայություններին, սփյուռքահայ երիտասարդության կապը հայրենիքի հետ ամրապնդելուն և հայկական ինքնության պահպանմանը, բժշկական նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։
Կից ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման տեսանյութը։

Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու տարածքում բացվել է նաև թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես»