Արա Շիրինյանը պատասխանել է ARTN հեռուստաընկերության նախագահ և սեփականատեր Ռոբերտ Օղլաղչյանի կողմից Հանրային հեռուստաընկերությանը ներկայացված մեղադրանքներին

Լուրեր

15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
Բոլորը

Միացյալ Նահանգներում Հանրային հեռուստաընկերության վերահեռարձակման վերաբերյալ հնչած մեղադրանքներին պատասխանել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Պատասխանի մեջ ասված է.

Լոս Անջելեսում գործող ARTN հեռուստաընկերության նախագահ և սեփականատեր Ռոբերտ Օղլաղչյանի կողմից Հանրային հեռուստաընկերությանը ներկայացված մեղադրանքներին ի պատասխան՝ հայտնում ենք հետևյալը․

Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքը Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում վերահեռարձակվում է «ՊանԱրմ ինք» ընկերության միջոցով։ Վերահեռարձակման իրավունքի տրամադրումը ոլորտը կարգավորող իրավական ակտերով մրցույթ անցկացնելու պահանջ չի նախատեսում, հետևաբար Հանրային հեռուստաընկերությունն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք։
Այդուհանդերձ, 2019 թ․հունիսին Խորհրդի նախագահը մամուլում բազմիցս հայտնել է ԱՄՆ-ում Առաջին ալիքի վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու ցանկության մասին։ Դրանից հետո երեք ամիսների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը չի ստացել ոչ մի առաջարկ ARTN կամ որևէ այլ ընկերությունից։ Խորհուրդը զուգահեռաբար անցկացրել է մասնավոր հարցումներ և հեռակա ուսումնասիրություն Լոս Անջելեսում հնարավոր գործընկեր գտնելու նպատակով, բայց համոզվել է, որ տեղի հայկական հեռուստաշուկայում տիրող անառողջ մրցակցությունը լայն ընտրության հնարավորություն չի տալիս։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՊանԱրմ ինք» ընկերությունը․
– 2014-2019 թթ․կատարել է Վերահեռարձակման իրավունքի տրամադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները,
– ամերիկյան Spectrum ընկերության հետ համագործակցության արդյունքում մեծացրել է հեռարձակման գոտին՝ Առաջին ալիքն ավելի հասանելի դարձնելով ԱՄՆ հայ հեռուստադիտողին,
– 2014 թվականից Հարավային Կալիֆորնիայի հայ հեռուստադիտողների համար Առաջին ալիքը հասանելի է դարձրել անվճար հիմունքներով,
– Հանրային հեռուստաընկերության պահանջով ընդունել է գովազդի տևողության սահմանափակումները, վերահեռարձակման տեխնիկական նոր պահանջները և պայմանները,
– բարձրացրել է Վերահեռարձակման իրավունքի տրամադրման դիմաց վճարվող գինը տարեկան 30․000 ԱՄՆ դոլարից մինչև 48․000 դոլար՝
Հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդը համաձայնություն է տվել հեռուստաընկերության Գործադիր տնօրենին «ՊանԱրմ ինք» ընկերության հետ ևս 5 տարի ժամկետով վերակնքելու Վերահեռարձակման իրավունքի տրամադրման պայմանագիրը։
Հարկ է նշել նաև, որ վերահեռարձակման իրավունք ստացած ընկերությունը, բացի տարեկան 48․000 դոլար վճարից, հոգում է Պայմանագրից բխող ծառայության մատուցման բոլոր ծախսերը, այն է՝ ամերիկյան կաբելային ընկերությունների և վերգետնյա հեռարձակողների միջոցով Առաջին ալիքի հաղորդումների տարածումը, իր աշխատողների վարձատրությունը և այլն։ Այդ ծախսերը, որոնք մի քանի անգամ գերազանցում են վերահեռարձակման իրավունքի (լիցենզիայի) համար վճարվող գումարը, «Պան Արմ ինք» ընկերությունը փոխհատուցում է Առաջին ալիքի ծրագրում գովազդ տեղադրելով և կրում է բոլոր ռիսկերը դրանք չփոխհատուցելու պարագայում, ինչը աշխարհում ընդունված պրակտիկա է։
Եւ չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ հաշվի առնելով հայ հանրության արդեն բորբոքված սպասելիքները՝ Հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդը ընդունում է պարոն Օղլաղչյանի ժամկետանց առաջարկը և պատրաստ է կնքել վերահեռարձակման պայմանագիրը ARTN հեռուստաընկերության հետ 2019 թ. նոյեմբերի 1-ից՝ նույն պայմաններով, ինչ «ՊանԱրմ ինք» ընկերության հետ՝ փոփոխելով միայն լիցենզիայի համար նախատեսված վճարի չափը՝ բարձրացնելով այն տարեկան 48.000-ից մինչև 1 մլն դոլար, ինչը 5 տարվա համար կազմում է 5 մլն դոլար, ինչպես և խոստացել է պարոն Օղլաղչյանը:
Հասկանալով առաջարկի բիզնես ռիսկերը՝ Հանրային հեռուստաընկերությունը բանակցելու է «ՊանԱրմ ինք» ընկերության հետ պայմանագրի հնարավոր չեղարկման հետևանքների շուրջ: Ուստիև սպասում ենք Ռոբերտ Օղլաղչյանի գրավոր արձագանքին:
Պարոն Օղլաղչյանը ասուլիսում նշում էր նաև «Գլոբքաստ» ընկերության անունը, որն իբրև թե 2013 թվականից փակվել է և այլևս գոյություն չունի, բայց որի հետ կնքված պայմանագրով Հանրայինն իրականացնում է իր արբանյակային հեռարձակումը։ Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Գլոբքաստ Ֆրանս ընկերությունը շարունակում է գործել և այսօր էլ ապահովում է Հանրայինի արբանյակային սփռումը։ 2015 թվականին տեխնիկական որակի բարելավման և ֆինանսական տնտեսման նպատակով Հանրայինը փոփոխել է իր արբանյակային հեռարձակման սխեման և Գլոբքաստ ընկերության հետ կնքված պայմանագրում կատարվել է փոփոխություն․ վերջինս Առաջին ալիքի հաղորդումները Հյուսիսային Ամերիկայում սկսել է հեռարձակել Galaxy 19 արբանյակով:
Անհրաժեշտության դեպքում, որպես «կոռուպցիոն բացահայտման» հերքում, կարող ենք ներկայացնել «Գլոբքաստ Ֆրանս» ընկերության հետ Հանրայինի համագործակցությունը հավաստող նամակը ֆրանսիական ընկերությունից՝ ստորագրված 2019 թ.փետրվարին։
Հանրային հեռուստաընկերության շուրջ հասարակական հետաքրքրությունը և թափանցիկության պահանջները հասկանալի են և ողջունելի։ Սակայն այդ պահանջները պետք է հիմնված լինեն առողջ փաստարկների, այլ ոչ թե մանիպուլյատիվ հայտարարությունների վրա: