«Իշխանություններին ասես՝ ցույց տուր ժողովրդավարություն, ցույց են տալու միայն անցյալ դեկտեմբերին եղած անկեղծ ընտրությունները»․ Տիգրան Պասկևիչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանը

-Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երկրորդ անգամ մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը։

-Նորմալ։ Կարծում եմ, որ Մարտի 1-ի հետ կապված գործընթացը հեղափոխությունից հետո Հայաստանում ամենահետևողական գործընթացներից է։ Եվ հույս ունեմ, որ էդ գործընթացը լինելու է ոչ միայն ուղղահայաց, այսինքն, ձգտող դեպի ամենագերագույն գլխավոր հրամանատարը, այլև ավելի տարածական, ավելի հորիզոնական՝ ներգրավելով շատուշատ ոլորտներ, շատուշատ մարդկանց, որոնք ինչ-որ կերպ նախապատրաստում էին Մարտի 1-ը, որոնք աջակցում էին Մարտի 1-ին, որոնք ընդհանուր խորապատկերն էին ապահովում։

-Դուք Մարտի 1-ի գործի ամենածավալուն հետաքննություն իրականացրած մարդն եք։ Կարելի՞ է Ռոբերտ Քոչարյանին հենց Ձեր հետաքննության տվյալներով ներկայացնել 10 հոգու սպանության մեղադրանք։

-Կարծում եմ էն, ինչ-որ մենք ներգրավել ենք ֆիլմի մեջ, ինչը ֆիլմի բովանդակությունն է, ինքնին մեղադրանքի հիմքեր տալիս էր։ Բայց, կարծում եմ, ՀՔԾ-ն ժամանակի ընթացքում շատ ավելի առաջ է անցել, շատ ավելի լայն հնարավորությունների ունի, ձեռքերը բաց են ավելի համակողմանիորեն քննարկելու այդ խնդիրները։

-Պարզվում է դեռևս 2014-ին Հ1-ը ամսական 2500 իր հաղորդումները վաճառել է ամերիկյան «Պանարմ Ինկ» ընկերությանը, որը, որոշ տեղեկություններով, պատկանում է Միքայել Մինասյանին ու Արթուր Ջանիբեկյանին։ Այս մասին գրել է factor.am-ը, երկու օր առաջ այդ ամենի մասին խոսեց նաև Ամերիկայում գործող հայկական ARTN հեռուստաընկերության սեփականատերը։ Երբ հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի նախագահի խորհրդականն էիք, գիտեի՞ք այս մասին։

-Այո՛, մի շարք հետաքննություններ իմ աշխատելու ժամանակաշրջանում հրապարակվեցին, և մենք դրանց անդրադառնում էինք։ Եվ ես շատ լավ հիշում եմ, որ մի օր պարոն Շիրինյանի հետ քննարկումների ժամանակ ինքն ասում էր՝ բայց ո՞նց պարզենք, էս 2500-ը իրական թի՞վ է, թե՞ իրական չէ։ Ես ուղղակի ասում էի, որ պարզապես աչքաչափով հասկանալի է, որ դա չնչին գումար է, էն ինչ որ Գոհար Վեզիրյանը երկու օր առաջ գրել է, որ ցանկացած ամերիկացի տնանկ կարող էր այդ գումարը վճարել իր նպաստներից հեռարձակման իրավունքը վերցնելու համար։ Եվ հարց էր առաջանում՝ ինչպե՞ս ճշտել, ո՞րն է իրական գինը, իրական արժեքը։ Եվ մենք տեսանք, որ նոյեմբերին լրանում է պայմանագրի ժամկետը։ Ես եմ այդ առաջարկն արել, առաջարկել եմ, ասել եմ՝ եկեք օգոստոսի վերջին, սեպտեմբերին հայտարարենք մրցույթ։ Երբ մրցույթ հայտարարենք, մենք միանգամից կիմանանք երկու բան՝ թե ի՞նչ պոտենցիալ կա Լոս Անջելեսում, որը կարող է մեզ հետ համագործակցել և ինչ գնային առաջարկներ կան։ Հիմա, թե ժամանակին Ջաղինյանը, Ջանիբեկյանը, Մինասյանը ոնց են պայմանավորվել էդ 2500-ը, որը բացարձակապես անիրատեսական է, ես առաջարկում էի՝ կհայտարարենք մրցույթ, մրցույթի մասնակիցները կգան։ Օրինակ, ARTN-ի տնօրենը հիմա ասում է՝ ես 5 միլիոն կտամ 5 տարվա համար։ Ես եթե լինեի որոշողը մի քիչ կասկածով կվերաբերվեի։ Մեկ ուրիշն էլ կարող է գալ ասել՝ ես 2500 էլ չեմ կարող տալ, երկու կտամ, դրան էլ կկասկածեինք։ Բայց մեջտեղում կգար մեկը և կասեր իրական թիվը։ Պարոն Շիրինյանն իր հարցազրույցում «աուկցիոն» բառն էր օգտագործել՝ հո սա աուկցիո՞ն չի, որ մարդիկ տեղից ինչ-որ բան գոռան։ Սա փաստաթղթեր են, հիմնավորումներ են։ Այո, մենք գիտենք, որ վերահեռարձակողն ունի նաև ծախսեր։ Էդ ծախսերը դնենք, հնարավոր եկամուտները դնենք, հարաբերությունները բալանսի բերենք, հասկանանք ինչի՞ մասին է խոսքը։ ARTN-ի տնօրենի ասածի ամբողջ հմայքն այն էր, որ էդ մարդը չէր ասում ինձ տվեք էդ իրավունքը վերահեռարձակելու։ Ասում էր՝ մրցույթ հայտարարեք, ես էլ մասնակցեմ, Արմենիա TV-ն էլ մասնակցի, «Հորիզոն»-ը, մյուսը, մյուսը։ Ավելին ասեմ, եթե մրցույթ ես հայտարարում․․․ Նորից անդրադառնամ պարոն Շիրինյանի հարցազրույցին, ասում է՝ երեք կայան կա, որոնցից մենք ընտրել ենք լավագույնը։ Իսկ ո՞վ ասաց, որ կայանները պիտի մասնակցեն, գուցե անհատ մարդիկ պիտի մասնակցեն, գուցե այլ բիզնեսներ պիտի մասնակցեն, գուցե ինչ-որ բարերար պիտի մասնակցի։

-Ինչու՞ չեն հայտարարում այդ մրցույթը։

-Չեն սիրում մրցույթ անել շատ-շատ տեղերում․․․ Մրցակցային մթնոլորտը ժողովրդավարության հիմքերից մեկն է։ Էսօր մեր իշխխանությունները հայտարարում են, որ կա ժողովրդավարություն։ Իրենց որ ասես ցույց տուր ժողովրդավարություն, ցույց են տալու միայն անցյալ դեկտեմբերին եղած անկեղծ ընտրությունները։ Ուրիշ որևէ ժողովրդավարություն Հայաստանում չկա։ Որովհետև ժողովրդավարությունը մրցակցությունն է։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: