Վարչապետը 5 օր առաջ Վալերի Օսիպյանին ԱՄՆ գործուղելու որոշում էր ստորագրել
Քաղաքականություն
18.09.2019 | 16:07Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին Վալերի Օսիպյանին ԱՄՆ գործուղելու որոշում էր ստորագրել։
Օսիպյանը 2019 թվականի հոկտեմբերի 24-31-ը պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգներում (Չիկագո) մասնակցեր ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին։
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն պետք է ներկայացներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Սակայն այսօր Վալերի Օսիպյանը հրաժարական ներկայացրեց։