Ի՞նչ հարցեր են քննարկվել Սիրիայի հարցով Անկարայի գագաթնաժողովի ժամանակ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Օգոստոսի 16-ին Անկարայում տեղի ունեցավ Սիրիայի հարցով Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի առաջնորդների եռակողմ ձևաչափով 5-րդ գագաթնաժողովը: Նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հասան Ռուհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպման օրակարգային թեմաներն են եղել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետից արևելք սահմանի երկայնքով անվտանգության գոտու հիմնումը, Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը և ՄԱԿ-ի միջնորդությամբ սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծում գտնելու հարցերը. գրում է ermenihaber-ը:

Մոտ 1 ժամ տևած հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին առաջինը ելույթ ունեցած Էրդողանը նախ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը աջակցում են անվտանգության գոտի հիմնելու Անկարայի ծրագրին, որը Թուրքիան պատրաստվում է իրականացնել ԱՄՆ-ի հետ միասին: Էրդողանը նշել է, որ գործընկերներին մանրամասներ է հայտնել անվտանգության գոտու վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ իրենք ծրագրում են այն հիմնել Սիրիայի հյուսիսի՝ Եփրատ գետից արևելք ընկած հատվածում թուրք-սիրիական սահմանին զուգահեռ:

Էրդողանի պատկերացմամբ անվտանգության գոտին պետք է ունենա 450կմ երկարություն: Գոտու ողջ տարածքում Թուրքիան ցանկանում է բնակավայրեր կառուցել (միջազգային դրամահավաքի օգնությամբ), որտեղ պետք է բնակեցնի իր տարածքում ապաստանած սիրիացի արաբ փախստականներին, ովքեր մինչև հիմա ապրում են վրանային ավաններում:

Անվտանգության գոտու վերաբերյալ հարցին պատասխանել է նաև ՌԴ նախագահ Պուտինը՝ ասելով, որ ամեն երկիր իր անվտանգությունն ապահովելու իրավունքը ունի:

Պուտինը հավելել է նաև, որ բոլոր օտար տարրերը պետք է դուրս գան Սիրիայից:

Հանդիպման վերջում կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել, որը, ըստ թուրքական աղբյուրի, ներառում է ներքոնշյալ դրույթները.

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը մերժում են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ցամաքում նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը:

Կողմերը շեշտել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի կայունության և անվտանգության կարող են հասնել միայն երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա:

Երկրները դատապարտել են օկուպացիայի տակ գտնվող Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը՝ նշելով, որ դա հակասում է միջազգային իրավունքին ու սպառնում տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը:

Կողմերը հավատում են, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի և կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով սիրիայի ժողովրդի կամքով ու ՄԱԿ-ի աջակցությամբ: