Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ
Քաղաքականություն
17.09.2019 | 18:13Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-բրիտանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար:
Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Ջուդիթ Ֆարնուորթին հետագա գործունեության մեջ: