ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակի և Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև փոխնախագահ և եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջև առկա ակտիվ երկխոսության կապակցությամբ՝ ԱԳ նախարար Մնացականյանը և Սեյմասի խոսնակ Պրանցկետիսը ընդգծեցին խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Վիկտորաս Պրանցկետիսի առաջիկա այցը Հայաստան լրացուցիչ խթան կհաղորդի խորհրդարանական երկկողմ հարաբերությունների ընդլայմանը և խորացմանը։

Ներկայացնելով Հայաստանի կառավարության առաջնահերթություն հանդիսացող բարեփոխումների օրակարգը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ կառավարությունը հաստատակամ է և ունի քաղաքական կամք՝ կյանքի կոչելու ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ուղղված երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդմանը:

Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը՝ նախարար Մնացականյանը կարևորեց Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս առնչությամբ բարձր գնահատվեց նաև Լիտվայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Նույն օրը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև Լիտվայի Սեյմասում գործող ամենամեծ բարեկամական խմբի՝ Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գուոդա Բուռոկիենեի և խմբի որոշ անդամների հետ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների համար առաջնային ոլորտ հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության, բնապահպանության և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության և երկրների փորձի փոխանակման հեռանկարների շուրջ:
ԱԳ նախարարը խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

Զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- նշված է հաղորդագրության մեջ: