Հույս ունենք Վանեցյանի հայտարարության հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն. վարչապետի խոսնակ
Քաղաքականություն
16.09.2019 | 19:46Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի հայտարարությանը, Factor.am-ի հարցին ի պատասխան փոխանցեց.
«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։