Վանեցյանի՝ «Կանգ առ»-ի կոչն ուղղված է վարչապետին, դա ավելի շատ քաղաքական գործչի, քան ԱԱԾ պետի հայտարարություն է. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

– Պարո՛ն Սաքունց, այսօր հայտնի դարձավ, որ զբաղեցրած պաշտոնից ազատվելու է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ վանաձորյան ասուլիսում այդ մասին հայտարարեց, հետո Արթուր Վանեցյանը գրառմամբ հանդես եկավ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է կատարվում, իրականում Արթուր Վանեցյանի հրաժարականի ի՞նչ պատճառ կա:

– Պատճառների մասին, իհարկե, դժվար է հիմա որևէ հստակ տեսակետ արտահայտել, բայց Վանեցյանի տեքստի ընթերցումից գալիս ենք այն եզրահանգման, որ կա հստակ տարբերություն՝ քաղաքական իշխանության կողմից իրականացվող գործողությունների և ԱԱԾ պետի ընկալումների միջև: Ինքն ուղղակի տալիս է հստակ գնահատականներ, ըստ էության, հախուռնության, առաջնայինը երկրորդայինից չտարբերակելու, նման ինչ-որ հարցեր: Դրանք, պետք է ասեմ, ավելի շատ քաղաքական գործչի հայտարարություններ են, որովհետև ԱԱԾ պետն ընդհանրապես պետք է, երևի, խոսեր ԱԱԾ-ի բարեփոխումների, փոփոխությունների, կառույցի հետ կապված խնդիրների մասին, որոնց հարցում ինքն անհամաձայնություն է հայտնում:

– Այսինքն՝ ակնարկում եք, որ ԱԱԾ տնօրենը քաղաքական դա՞շտ կարող է անցնել:

– Կրկնում եմ՝ եթե ինքն ասեր, որ չի ընդունում կամ համաձայն չէ քաղաքական իշխանության մոտեցումներին՝ կապված ԱԱԾ գործունեության, նրա կառուցվածքային կամ այլ՝ բովանդակային փոփոխությունների հետ, ԱԱԾ խնդիրների հետ կապված քաղաքական իշխանության վերաբերմունքին համաձայն չէ… նման որևիցե գնահատական չենք տեսնում: Ավելի շատ վերաբերվում է ինչ-որ որոշումների: Քեզ ի՞նչ, թե ինչ որոշումներ են ընդունվում, քեզ համար ինչ կարևոր է՝ այդ որոշումները տարերային են, հախուռն են, առաջնային են, թե՞ երկրորդային: Այս առումով, նորից եմ կրկնում, դա ավելի շատ քաղաքական գործչի հայտարարություն է, քան ԱԱԾ պետի՝ որպես պետական մարմնի ղեկավարի:

– Արթուր Վանեցյանի հայտարարությունից մեջբերեմ մի հատված, որը բավական հետաքրքիր է. «Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ: Սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: Ո՞վ պետք է կանգ առնի և ի՞նչ քայլերից:

– Եթե ԱԱԾ պետն ուղղակի ենթարկվում է վարչապետին, բնականաբար, այդ «Կանգ առ»-ի կոչն ուղղված է հենց վարչապետին, և դրանով է պայմանավորված նաև քաղաքական այդ գնահատականի բովանդակությունը: Իսկ սպայի պատվի և այլնի մասով, արդյոք Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպման ժամանակ այնպիսի բառեր կամ գնահատականներ է օգտագործել, որոնցից վիրավորվել է Արթուր Վանեցյանը՝ որպես ԱԱԾ պետ… Սա, ըստ էության, կարող է պայմանավորված լինել Վանեցյանի՝ սեփական անձի արժևորմամբ: Որովհետև կարող ենք ասել, որ Վանեցյանն առաջնային ֆիգուրներից մեկն էր հետհեղափոխական Հայաստանում, որը չի համապատասխանում այն կարգավիճակին, որը պետք է ունենար ԱԱԾ պետը: Այսինքն, ըստ էության, մենք իրապես արձանագրում ենք, որ Վանեցյանն իրեն այլևս ընկալել է որպես քաղաքական պրոցեսներին մասնակից անձ, այլ ոչ թե ազգային անվտանգության ապահովմամբ զբաղվող մարմնի ղեկավար:

– Սպասե՞նք Արթուր Վանեցյանի կողմից կուսակցության ստեղծման:

– Դա արդեն իր խնդիրն է: Ամեն դեպքում՝ չեմ կարծում, որ Հայաստանի քաղաքական նոր համակարգի ձևավորման մեջ ԱԱԾ սպան անելիք ունի, որովհետև մոտեցումները, որն ինքն ուներ, այն հիմքը, բազան չեն, որոնց հիման վրա կարելի է ակնկալել համարժեք քաղաքական՝ առողջ քաղաքական գործընթացին մասնակցության հայտ:

– Փորձենք հասկանալ, թե ինչ կետեր կարող էին բաժանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրենի ճանապարհները: Արդյո՞ք դրանցից մեկը կարող է լինել Մարտի 1-ի գործի ներկա ընթացքը: Եթե վերջին զարգացումներին հետևենք, ՍԴ-ն այսօրվա իշխանությանը ոչ հաճո որոշում կայացրեց, և այստեղ կարո՞ղ էր Վանեցյանի սայթաքումը գոյություն ունենալ՝ որպես ԱԱԾ տնօրենի: Այդպիսի գնահատականներ կան մամուլում, գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցը կա:

– Ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ն և դրա պետը Մարտի 1-ի հանցագործության քննության հետ: Որևէ առնչություն չպետք է ունենա: Եթե ինքն այդ ժամանակ կամ Մարտի 1-ի հանցագործության բացահայտման ժամանակ բացառապես զբաղված լիներ նախաքննության մարմնի կողմից օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացմամբ՝  քննիչի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ, դա հասկանալի կլիներ: Բայց դատական համակարգի կամ նախաքննության ընթացքի հետ որևէ առնչություն չունի: Եվ դա խոսում է այն մասին, որ ինքը շատ ավելի է ներգրավվել կամ մտածել է, որ պիտի ներգրավված լինի, սակայն երկու դեպքում էլ անհամատեղելի է ԱԱԾ-ի որևէ առնչությունը որևիցե նախաքննության կամ քրեական գործի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան