Ամփոփվել են Արարատում և Արմավիրում լոլիկի ցեցի դիտարկման պիլոտային ծրագրի արդյունքները. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ գերատեսչության գյուղոլորտի պատասխանատուները և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներն այցելել են Արարատի Ոսկետափ և Արմավիրի Ակնալիճ համայնքներ` «Հայաստանի Հանրապետությունում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացման ծրագրի» շրջանակում բերքահավաքի աշխատանքները դիտարկելու և ծրագրի արդյունքներն ամփոփելու նպատակով։

«Այցի ընթացքում իրականացված դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ լոլիկի պտուղները և բույսերը վնասատուներից զերծ են։

Ծրագրի շահառու ֆերմերներ Սարգիս Մուրադյանն ու Արմեն Միսակյանը գոհունակություն են հայտնել իրականացված ծրագրի արդյունքների վերաբերյալ: Նշելով, որ պիլոտային այս ծրագրի շնորհիվ հնարավոր է դարձել ստանալ բարձր և որակյալ բերք՝ նրանք հույս են հայտնել, որ նման ծրագրերը կկրեն շարունակական բնույթ։

Ծրագրի իրականացման ընթացքում երկու համայնքում կազմակերպվել են դաշտային սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվել են ցեցի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներն ու դրանց կիրառման ժամկետները, մասնակիցներին տրամադրվել են հարավամերիկյան ցեց վնասատուի զարգացման փուլերի, վնասների ու ախտանիշների վերաբերյալ խորհրդատվական-տեղեկատվական գրքույկներ:

Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով, որը հանդես է գալիս որպես խորհրդատու: Ծրագրի շրջանակում վերը նշված երկու համայնքի 10 հեկտար տարածքում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակների առկայությունն ու զարգացման դինամիկան։ Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համալիր միջոցառումների ժամանակացույց»,- ասված է հաղորդագրությունում: