Սևանի թերակղզում մեկնարկած ձկան առաջին փառատոնին ներկայացված է 25 տաղավար

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

Սևանի թերակղզում մեկնարկած ձկան առաջին փառատոնին՝ Eco fish fest-ին Հայաստանի տարբեր մարզերի ռեստորաններ ներկայացված են 25 տաղավարում: Նրանք համտեսի են ներկայացրել ձկնեղենից բազմաթիվ կերակրատեսակներ, ձկնեղենի կողքին նաև տվյալ մարզին ու բնակավայրին հատուկ ուտեստներ: Փառատոնին ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ և դուստրերի հետ, շրջեց տաղավարներով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնին ներկա են նաև կառավարության անդամներ, մարզպետներ, տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: Համտեսը տեղի է ունենում շատ աշխույժ, տարածքը բազմամարդ է, միջոցառումն ուղեկցվում է տոնական բարձր տրամադրությամբ:

Երեկոյան տեղի է ունենալու համերգային ծրագիր, լինելու է, կազմակերպիչների հավաստմամբ, յուրահատուկ հրավառություն:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ առաջին անգամ անցկացվող փառատոնը հավակնում է դառնալ ավանդական: «Այս փառատոնը չէր կայանա, մինչև մենք Սևանի ափամերձ տարածքները չմաքրեինք կենցաղային աղբի թափոններից: Մինչ փառատոնի մեկնարկը 11 հազար մարդ է մասնակցել մաքրման աշխատանքին, այդ թվում՝ բազմաթիվ կամավորներ: Եվ այսուհետ ամեն տարի լողասեզոնի փակումից հետո մենք պետք է կազմակերպենք Սևանի ափերի մաքրումը»,-ասաց մարզպետը: