Մարտի 1-ին իշխանության կողմից խախտումները բազմաթիվ էին, հարց էինք առաջադրել՝ ո՞ւմ հրամանով են արձակվել կրակոցները. Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.03.2026 | 00:13
Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել
05.03.2026 | 23:35
Բահրեյնի իշխանությունները հաստատել են, որ իրանական հրթիռը հարվածել է նավթավերամշակման գործարանին
05.03.2026 | 23:30
Իրանը հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է դատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը
05.03.2026 | 23:19
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամները դատապարտվել են 10-ից 22 տարվա ազատազրկման
05.03.2026 | 23:07
Հորմուզի նեղուցի մոտ շուրջ 1000 նավ է կուտակվել. փորձագետ
05.03.2026 | 22:55
Թրամփը ցանկանում է մասնակցել Իրանի նոր առաջնորդի ընտրությանը․ Խամենեիի որդուն չի համարում ընդունելի թեկնածու. Axios
05.03.2026 | 22:40
Սաուդյան Արաբիան և Կատարը դատապարտել են իրանական ԱԹՍ-ներով Ադրբեջանի վրա հարձակումները
05.03.2026 | 22:25
Հրաձգության Հայաստանի հավաքականը 4-րդն է Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում
05.03.2026 | 22:15
Միրզոյանը և ԱՄԷ ԱԳ նախարարը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
05.03.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.03.2026 | 21:46
Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, 638 վիրավոր կա
05.03.2026 | 21:35
Էրդողանը դատապարտել է Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակումը
05.03.2026 | 21:27
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ
05.03.2026 | 21:23
Մոսկվայի դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման
05.03.2026 | 21:14
«Ցրվենա Զվեզդայում» Նաիր Թիկնիզյանի առաջին գոլը տպավորիչ է ստացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ

– Շուրջ մեկ տարի Ռոբերտ Քոչարյանը և բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ որպես մեղադրյալ ներգրավվել են Մարտի 1-ի գործով։ Դատարանը սեպտեմբերի 17-ին հրապարակելու է կարևոր որոշում՝ արդյո՞ք ՍԴ-ի որոշման հիմքով փոխելու է Քոչարյանի խափանման միջոցը։ Քոչարյանը սեպտեմբերի 12-ի նիստում հայտարարել է. «Սա անձնավորված է, սա քաղաքական հետապնդում է և սա արվում է մի մարդու նկատմամբ։ Իմ տպավորությամբ՝ սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է»։ Որպես մարդու իրավունքների պաշտպան, այս ընթացքում արձանագրե՞լ եք պարոն Քոչարյանի իրավունքների խախտում։

– Մենք «Մարտի 1»-ի իրադարձություններին առնչվող, առհասարակ՝ քրեական գործին շատ մեծ ուշադրություն ենք դարձնում։ Երբ քրեական գործը դեռ նախաքննության փուլում էր, մենք բազմաթիվ քննադատություններ ենք հնչեցրել այն առումով, որ քրեական հետապնդման մարմինների կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվում քրեական գործի հանգամանքների բացահայտման ուղղությամբ։ Անցյալ տարվանից սկսված այս գործը երկու հիմնարար մասի բաժանվեց. մեկը վերաբերում է տասը զոհերի մասով վարույթին, մյուս մաս՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով իրականացվող քրեական վարույթին։ Դա անընդհատ զեկույցներում է արտացոլվել։ Կոնկրետ գործը, որն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահին, քանի որ գործը գտնվում է դատական վարույթում, մենք չենք կարող գնահատականներ տալ։ Մեզ, իհարկե, տարբեր հարցերով դիմել են փաստաբանները։

Նախաքննության փուլում, բնականաբար, ես իրականացրել եմ այցեր։ Կային տեսակցությունների սահմանափակմանը, էլեկտրոնային միջոցների հասանելիությանը և այլնին առնվող հարցեր, կոնկրետ դատարանի լիազորությունների իրականացման հարցերով օրենքն արգելում է միջամտություն ցուցաբերել։ Փաստաբանները մեզ ներկայացրած բողոքներում նշել են, որ տեղի են ունենում քրեական գործի ձգձգումներ, դատական նիստերը տեղի չեն ունենում, անտեսվում է անձեռնմխելիության ինստիտուտը, առավել ևս, որ երկրորդ նախագահը գտնվում է կալանքի տակ, և ստացվում է, որ նման հանգամանքների պայմաններում իրավունքները ոտնահարվում են։ Պետք է հատուկ ընդգծեմ, որ կոնկրետ գործի նկատմամբ կիրառության տեսանկյունից մենք չենք կարող ասել՝ իրավունքը խախտվո՞ւմ է, թե՞ ոչ, օրինակ, եթե դատավորն այս կամ այն գործողությունն է կատարում։ Դա բացառապես դատարանի տիրույթն է։

– Չեք հստակեցնում, իրավունքի խախտում տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ։

– Կոնկրետ պարագայում՝ ես չեմ կարող, ո՛չ, գնահատական տալ, դա կլինի օրենքի կոպիտ խախտում։ Դա դատարանի իրավասության հարց է։

– Կա դատարանի երկու որոշում, որոնցով, ըստ Քոչարյանի փաստաբանական խմբի, արձանագրվել է Քոչարյանի իրավունքների խախտում։ Առաջին՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատված փաստ էր համարել Ռոբերտ Քոչարյանին վերագրվող սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ այդպիսով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։ Եվ երկրորդ՝ առաջին ատյանի դատարանը հունիսի 7-ին մասնակի բավարարել է գույքի վրա  դրված կալանքը վերացնելու՝ Քոչարյանի պաշտպանի դիմումը։ Դատարանն արձանագրել է, որ Քոչարյանի իրավունքները խախտվել են, թեև ուժի մեջ էր թողել գույքի կալանքը։ Սրանք ինչի՞ մասին են խոսում։

– Ի լրացումն Ձեր հարցի՝ մենք նաև իրականացնում ենք բոլոր դատական նիստերի լիարժեք մոնիթորինգ։ Ես, բնականաբար, ծանոթ եմ դատական նիստերին, դրա հանգամանքներին։ Այստեղ պետք է ընդհանուր գնահատական տամ, որ թե՛ գույքի նկատմամբ կալանք կիրառելու, թե՛ անմեղության կանխավարկածի առումով նույնպես կան պահանջներ, որոնք միջազգային իրավաբանությունը ձևավորել է։ Պետք է գույքի վրա դրվող կալանքը համաչափ լինի և նպատակին, որը հետապնդվել է։ Դատարանը դատական ակտը կայացրել է, և կոնկրետ այս գործով նույնպես հնարավոր չի լինի գնահատական տալ, օրենքն արգելում է։

– Հետաքրքիր է՝ օմբուդսմենի գրասենյակը «Մարտի 1»-ի գործով որևէ կերպ առնչվե՞լ է նախաքննական մարմնի հետ։ Ինչո՞ւ, որովհետև 2008 թվականին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացրել էր արտահերթ զեկույց։ Մի քանի պնդում ՄԻՊ զեկույցից: «Մարտի 1-ի ժամը 12-ի սահմաններում «ոստիկանների կողմից կիրառված ֆիզիկական ուժը պետք է դիտարկել անօրինական, անօրինական պետք է համարել նաև Ոստիկանության զորքերի ներգրավումը մարտի 1-ի կեսօրին Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում հավաքված քաղաքացիներին ցրելու փորձին։ Հատուկ միջոցների կիրառումից զոհվածների թվի վերաբերյալ ՄԻՊ-ը մեջբերել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ եթե հատուկ միջոցները հին չլինեին, ապա զոհերի թիվն ավելի քիչ կլիներ։ Այստեղից նախաքննության մարմինների համար պետք է ծագի այն հարցը, թե ո՞վ է կարգադրել գործադրել այդ հատուկ միջոցները»,- արձանագրել էր ՄԻՊ գրասենյակը։

– Ես այն ժամանակ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով ներգրավվել էի այդ զեկույցի կազմման աշխատանքներին և այդ մասերի կազմմանը, մոնիթորինգին և վերլուծությանն ինքս եմ մասնակցել, այդ մասերի հեղինակը նաև ես եմ, ձևակերպումների՝ որպես փորձագետ։ Բնականաբար՝ զեկույցը մարդու իրավունքների երկրորդ պաշտպանինն է, բայց ես եղել եմ փորձագիտական խմբում։ Կարող եմ ասել, որ այո՝ մենք արձանագրել էինք խախտումներ Ոստիկանության կողմից մարտի 1-ի լույս 2-ից սկսած, նաև շատ մանրամասն վերլուծել էինք և այն ժամանակ մոնիթորինգ էինք անում խաղաղ հավաքները, խնդիրներ էինք արձանագրել հավաքների կազմակերպման և իրականացման, խախտումները բազմաթիվ էին այն ժամանակվա իշխանության կողմից՝ Ոստիկանության և այլն։ Դրա համար մենք այն ժամանակ հարցեր էինք առաջադրել, ինչպես Դուք ճիշտ մեջբերեցիք, ովքե՞ր էին տվել այդ հրամանները, ի վերջո՝ ո՞ւմ հրամանով էին արձակվել այդ կրակոցները, Ոստիկանության ո՞ր ստորաբաժանումների։

– Ինչո՞ւ էր այդ հարցը հետաքրքրում՝ ով է հրաման տվել կրակելու։

– Իհարկե՝ հետաքրքրում էր, դրանք պատճառական կապի մեջ են գտնվում կոնկրետ խախտումների հետ։ Բայց սրանք արդեն հարցեր են, որոնք քննության առարկա են, քննությունը պետք է սրանց պատասխանի։ Քաղաքական իշխանության փոփոխությունից հետո տեղի ունեցավ զարգացում՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով գործ հարուցվեց, և դատարանը պետք է պատասխանի բոլոր հարցերին, որոնք նաև մեղադրանքի կողմը ներկայացնում է և պաշտպանության կողմը պաշտպանվում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան