Մարզահամերգային համալիրում ռեստորան է բացվելու, Աշոտ Արսենյանի գործընկերը 356 մլն դրամի ներդրում է անում

Լուրեր

27.04.2025 | 15:00
Խորապես վշտացած ենք Բանդեր Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառով․ ՀՀ ԱԳՆ
27.04.2025 | 14:19
Մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան․ Փաշինյանը շնորհավորել է Նիդերլանդների Թագավորության վարչապետին
27.04.2025 | 14:15
Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին
27.04.2025 | 14:03
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին կնվազի 3-6 աստիճանով
27.04.2025 | 13:30
Հրդեհ` Գրիգոր Լուսավորչի փողոցում
27.04.2025 | 13:08
Իրանի ամենամեծ նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն աճել է․ բուժհաստատություններում 1139 մարդ կա
27.04.2025 | 12:45
Էլեկտրամատակարարման պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում
27.04.2025 | 12:25
Ներքաղաքային 2 երթուղիների ուղեգծեր են փոփոխվել․ Տիգրան Ավինյանի որոշումը
27.04.2025 | 11:58
Օրենքում կատարված փոփոխությունը ապրիլի 27-ից սկսում է գործել․ «Կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրե՛ք դարակաշարերի գույներին»
27.04.2025 | 11:38
Վանկուվերում ընթացող փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ կան զոհեր, այդ թվում՝ մեկ երեխա
27.04.2025 | 11:20
Հայաստանում կսահմանափակվի ցեմենտի ներմուծումը. Էկոնոմիկայի նախարարության նոր նախաձեռնությունը
27.04.2025 | 10:58
New York Times-ը հայտնել է Իրանում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառը․ զոհերի թիվն աճել է
27.04.2025 | 10:10
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
27.04.2025 | 10:06
Վթարային ջրանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանում
26.04.2025 | 19:11
Գոռ Շատվերյանը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն
Բոլորը

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում ռեստորան է բացվելու: Այդ նպատակով կառույցի 1-ին հարկից 246.6 քառ.մետր և 9-րդ հարկից 529.4 քառ.մետր մակերեսով տարածքները 10 տարի ժամկետով վարձակալության են տրվելու «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին:

Նշյալ տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 մլն դրամ ՀՀ դրամ, որի 20 տոկոսն ուղղվում է համալիրի բյուջե, իսկ 80-ը՝ ՀՀ պետական բյուջե:

«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն պարտավորվում է վարձակալությունից հետո՝ 6 ամսվա ընթացքում, կատարել 356 մլն դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:

Նշենք, որ «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին է պատկանում «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը: Այն իր մեջ ներառում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան Գետափին» ռեստորանները:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիրը Դավիթ Երեմյանն է: Նա մամուլի հրապարակումների համաձայն՝ համագործակցում է «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի հետ:

Դավիթ Երեմյանը ներդրում է իրականացրել նախկին ՀՀԿ-ականի ընտանիքին պատկանող անասնաֆերմայում: Այս մասին «Հրապարակին» ասել է Աշոտ Արսենյանի ընկերության ֆինանսական գծով տնօրեն Նորայր Մովսիսյանը:

Նարեկ Կիրակոսյան