Որ դեպքում Ամուլսարի գործով նոր ՇՄԱԳ կիրականացվի. մանրամասնում է Էրիկ Գրիգորյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վարչապետի հայտարարությունը ենթադրում է, որ Ամուլսարում շինարարությունը կարող է մեկնարկել 2020 թվականի մայիսից հետո միայն, իսկ հանքի բացման աշխատանքները 2020 թվականի վերջին են նախատեսված։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ըստ նախարարի՝ այս պահին խոսք չի գնում որևէ շինարարական աշխատանքի մասին։ «Վարչապետը նշեց, որ այն տեղեկատվությունը, որն «Էլարդ»-ի կողմից տրամադրվել է և մեր նախարարության կողմից վերլուծվել, այդ ամբողջը գրությամբ մենք ներկայացրել ենք Կառավարություն և առաջարկել ենք, որպեսզի ստուգումներ իրականացվեն»,- ասաց նա։

Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ տեսչական մարմինը պետք է ուսումնասիրություններ կատարի։

«Մենք ասում ենք՝ այս կետերը, որ ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու ենթակա կետեր են, առաջին և երկրորդ մասով տվել ենք, որ պետք է ստուգումներ արվեն։ Դա ենթադրում է, որ ստուգումների արդյունքում այն հիմքերը, որոնք մենք տրամադրել ենք, կպարզվի, որ դա ճիշտ է, ապա կան խախտումներ, որոնք վերացվում են։ Եթե վերացվում է, ապա նոր ՇՄԱԳ, եթե վերացման ենթակա չէ, կրկին նոր ՇՄԱԳ»,- ասաց նախարարը։

Նախարարն անդրադարձավ նաև բնապահպանների այն պնդումներին, որ ՇՄԱԳ-ը պետք է ուժը կորցված ճանաչվի, քանի որ այն ստանալու մեկ տարվա ընթացքում «Լիդիան» ընկերությունը որևէ աշխատանք չի կատարել։

«Դա սխալ ձևակերպում է, թյուրիմացություն է։ Օրենքի մեջ գրված է՝ եզրակացությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեություն չիրականացնելու դեպքում ուժը կորցրած է ճանաչվում օրենքի ուժով։ Բայց գործունեությունը՝ շինարարություն, հանքարդյունաբերություն և փակում, այսինքն՝ եթե իրենք երկու փոս են փորել այնտեղ, դա նույնպես գործունեության մաս է»,- ասաց Էրիկ Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան