Ժողովրդի համբերության բաժակը կարող է լցվել երկրորդ անգամ». Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
Բոլորը

-Երեկ վարչապետն ասել է, որ Ամուլսարի չշահագործման համար իրավական որևէ հիմք չկա։ Դուք դե՞մ եք շահագործմանը։

-Այո՛։

-Հիմքեր կա՞ն, որպեսզի չշահագործվի Ամուլսարը։

-Դա այն պատճառաբանությունն է, որ եթե իսկապես կար, պետք է առաջին օրն ասվեր։ Քանի՞ ամիս էր պետք, որպեսզի հասկանային, որ իրավական հիմքեր չունեն չշահագործելու։ Համենայնդեպս՝ նման դեպքերում, երբ պաշտոնյան տեղյակ է խնդրի էությանը, շրջապատված է տարբեր խորհրդականներով, տարբեր ոլորտի, այդ թվում՝ իրավաբան-խորհրդականներով, և դա պետք էր ժամանակին ասել։ Եթե իսկապես իրավական հիմքեր չկան չշահագործելու, դա պետք էր մատչելի լեզվով ներկայացնել ժողովրդին, և ժողովուրդը դա կհասկանար։

Համենայնդեպս՝ ես կարծում եմ, որ իրականում դա այդպես չէ։ Իրավական հիմքեր կան, այստեղ այլ պարտավորություններ կատարելու կամ չկատարելու խնդիր կա։ ԲՀԿ-ն և համանուն խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեցին, որ ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ այս պարագայում մենք ժողովրդի կողքին ենք։ Եթե իրենք չեն կարողանում ժողովրդին համոզել, դա իշխանության խնդիրն է, եթե իշխանությունը ժողովրդին չի կարողանում համոզել իր տեսակետի հիմնավորվածության, իրավացիության, ժողովրդանպաստ լինելու մեջ, դա իշխանության խնդիրն է, ոչ մեկը պարտավոր չէ իշխանության գործը հանձն առնել, ինքը անել։

Վախենամ՝ սա միակ դեպքը չլինի, երբ իշխանության գալուց առաջ քաղաքական ուժն ասի մի բան, իշխանության մեջ հայտնվելով՝ փոխի կեցվածքը։ Սա ժողովրդական վստահությունն արագ սպառելու ամենակարճ ճանապարհն է։ Շատ են լինում դեպքեր, երբ մենք՝ ընդդիմադիրներս, մեղադրում ենք Կառավարությանն այս կամ այն ոլորտում թերակատարումների կամ բացթողումների, տրված խոստումներն ընդհանրապես չկատարելու մեջ, մեզ հակադարձում են, թե գիտե՞ք ինչ, այնքան է ոլորտը թալանված եղել, այնքան է ապականված եղել, այնքան խարխուլ ենք մենք այդ ժառանգությունն ընդունել։ Եղբայր, եթե դա այդպես է, այդ դեպքում պարտավոր էիք ժողովրդին նախընտրական քարոզչության ընթացքում ասել՝ հարգելի՛ ժողովուրդ, մենք որ գալիս ենք իշխանության, առաջիկա երկու-երեք տարին մեզ հետ հույսեր չկապեք, որ նշանակալի բարեփոխումներ կիրականացնենք։ Մինչդեռ ես հիշում եմ քարոզարշավը շատ լավ, և այսօրվա իշխանավորները, որոնք աթոռներ են զբաղեցնում Հանրապետության հրապարակի գեղատեսիլ շենքում, իրենք նման բաներ չէին ասում։ Ասում էին՝ ժողովո՛ւրդ ջան, շատ կարճ ժամանակ հետո, ամիսներ հետո կզգաք տարբերությունը, սոցիալական ապահովության, առողջապահության, զբաղվածության ոլորտում։ Բա ո՞ւր է, որ ժողովուրդը չի զգում։

Գիտեք՝ մարդու կյանքը 300 տարի չէ, որ մի 10 տարի նախորդ իշխանության խոստումներին հավատա, մի 10 տարի՝ այս իշխանության, մի 10 տարի՝ եկող իշխանության: Լավ, ինչքա՞ն կարելի է։ Ժողովրդի համբերության բաժակը մի անգամ լցվեց, դատարկվեց։ Վտանգ կա, որ ևս մի անգամ կարող է լցվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան