Արման Բաբաջանյանը չհրաժարվեց մանդատից․ կմնա անկախ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Անցած մի քանի օրերը եղել են կյանքիս թերևս ամենադժվարին օրերը, քանի որ ստիպված եմ եղել կայացնել չափազանց դժվար որոշումներ։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Անցած շաբաթվա վերջին ես հայտարարեցի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին։ Դա որոշումներից ամենադժվարին էր, քանի որ ստիպված եմ հեռանալ ինձ շատ հարազատ թիմից, որի հետ մի քանի ամիս առաջ մասնակցել եմ ընտրությունների, անցել եմ դժվարին ճանապարհ, հաղթահարել եմ բազմաթիվ մարտահրավերներ։ Այդ որոշումը, սակայն, անխուսափելի էր։ Խմբակցությունից դուրս գալու որոշումը կապված է ոչ թե խմբակցության, այլ քաղաքական համակարգի հետ և իրականում այդ որոշման խորքային դրդապատճառները կապված են  ոչ այնքան  «Լուսավոր Հայաստան» խմբակցության, որքան մեր ընդհանուր քաղաքական համակարգի ախտերի հետ»,- ասաց  պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ նոր Հայաստանը, որի հիմքը դրվել է 2018 թվականի թավշյա հեղափոխությամբ, կարիք ունի միանգամայն նոր քաղաքական համակարգի, նոր քաղաքական գաղափարների ու սկզբունքների, որոնք, սակայն, ինքը չի տեսնում ո՛չ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում, ո՛չ մնացած խորհրդարանական ուժերում։

«Թավշյա հեղափոխությամբ մենք, բարեբախտաբար, ստեղծել ենք ժողովրդավարական պետություն,  սակայն, դժբախտաբար, շարունակում ենք վարել այն արտաքին քաղաքականությունը, որը իրականացնում էր նախորդ ավտորիտար իշխանությունը։ Անցած 1.5 տարիներին մենք այս դահլիճում չենք լսել մեր արտաքին քաղաքականության վերափոխման անհրաժեշտության մասին ծրագրեր, թեզեր, գաղափարներ, շարունակել ենք նախկին իներցիան այն դեպքում, երբ ժողովրդավարացած, վերափոխված Հայաստանը աշխարհի հետ պետք է հարաբերվեր, խոսեր այլ լեզվով, նոր օրակարգերով ու նախաձեռնություններով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ վայր չի դնելու իր պատգամավորական մանդատը և շարունակելու է իր գործունեությունը որպես անկախ պատգամավոր։

«Ես հետայսու անկախ պատգամավորի կարգավիճակում անելու եմ առավելագույնը այդ սուրբ նպատակով ուժերին ու անհատներին միավորելու ու նրանց ներուժը ի բարօրություն Հայաստանի ու հայոց պետականության, հայ ժողովրդին ծառայեցնելու համար»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան