ՀՀ-ի և Արցախի միջև խնդիրներ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, հարցն այն է՝ ոնց էին նախկինում դրանք լուծվում. Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ

– Արցախում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին: Հայաստանի վարչապետն արդեն շնորհավորել է Արցախի ժողովրդին՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Դուք այդպիսին համարո՞ւմ եք Արցախի ՏԻՄ ընտրությունները:

– Այո՛, այդպիսին եմ համարում, և այստեղ յուրահատկությունը հետևյալն է. նախկինում էլ ազատ էին՝ օրենքի տառին համապատասխան, բայց քանի որ Արցախը փոքր է, կարծես մինչև ընտրությունները բոլորը գիտակցում էին, թե եղած թեկնածուներից որն է ավելի ուժեղ կամ ով է ֆավորիտ, ինչի համար էլ խնդիր չի եղել, որ պետք է կեղծիքներ արվեն և այլն: Այս անգամ ավելացել է մրցակցային գաղափարը, որովհետև առաջին անգամ մենք տեսանք, որ վերջին տարիներին զարգացող նախընտրական գործընթացներ էին գնում՝ բակային հանդիպումների, տարբեր տեսահոլովակներ պատրաստելու իմաստով: Եվ, ամենագլխավորն ինձ համար, որ որևէ մեկը չէր բողոքում, որ իրեն, օրինակ, եթեր չեն տալիս: Սահմանափակումներ չեն եղել: Հուսանք, որ այդ գաղափարն ապագայում էլ կլինի:

– Չնայած դեռ մի քանի ամիս կա Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրություններին, բայց այս ընթացքում իրավիճակն այնտեղ պարբերաբար լարվում և թուլանում է: Առաջիկա ամիսներին ի՞նչ իրավիճակ ակնկալել:

– Երևի նույնը կլինի, որովհետև պետք է հասկանանք, որ քաղաքական պայքար է լինելու: Աստված տա, որ իսկապես պայքարը քաղաքական լինի, լինի գաղափարների, մոտեցումների, ծրագրերի մրցակցություն, այլ ոչ թե անձնական դաշտ մտնեն: Եվ այստեղ մամուլը՝ նաև հայաստանյան, պետք է կարողանա բոլոր թեկնածուներին հասանելի դարձնել: Եթե համայնքային ընտրություններում, այնուամենայնիվ, ինչ-որ չափով ֆեյսբուքը կամ այլ սոցիալական կայքեր են աշխատում, պետք է հասկանանք, որ հիմա ավելի լուրջ է լինելու ընտրությունների արժեքն ու գինը, և բոլորը պետք է կարողանան գիտակցված որոշում կայացնել, ինչի համար պետք է հասանելիություն ապահովել: Ինչքան շատ լուսաբանվի աշխարհի համար, այնքան կկարողանանք աշխարհին այդ հայտը ներկայացնել, որ Արցախում ազատ, արդար և մրցակցային ընտրությունների արդյունքում ընտրվել են այս իշխանությունները, և հենց իրենց հետ պետք է աշխարհը նստի սեղանի շուրջ և հարցեր քննարկի:

– Պարո՛ն Պողոսյան, Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները չեն դադարում: Այդ մասին երեկ Ստեփանակերտում խոսել է նաև Բակո Սահակյանը՝ նշելով, սակայն, որ անհամաձայնությունները չպետք է ողբերգություն որակել, դրանից առաջ էլ Զոհրաբ Մնացականյանն էր ասել, որ չպետք է դրամատիզացնել: Այդ տարաձայնություններն իսկապե՞ս խորը, անհաղթահարելի են:

– Եթե մի փոքրիկ պատմական էքսկուրս անենք, 1991 թվականից ի վեր միշտ էլ եղել են հարցեր, որոնց շուրջ տարբեր մոտեցումներ են եղել՝ նույն տեղեկության անլիարժեքության, դրա հետ միասին՝ տեղական նրբությունները հասկանալու, ճիշտ ընկալելու առումով: Նախկինում էլ ենք ունեցել, նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ Արցախում իշխանություն էր ընտրվել Դաշնակցությունը, բայց կային խնդիրներ, և հետո տեղի ունեցան փոփոխություններ: Խնդիրներ ունեցել ենք բոլոր իշխանությունների ժամանակ, հարցն այն է, թե ոնց էին նախկինում այդ հարցերը լուծվում՝ ներքին, հեռախոսով, ոչ դրա մասին բարձրաձայնելով: Բայց աշխարհը փոխվել է, հիմա ավելի շատ թափանցիկ է, և եթե հիմա ՀՀ իշխանությունները թափանցիկ կերպով արտահայտում են իրենց մոտեցումները, մեզ համար, միգուցե, անսովոր է: Բայց իրականում դրանք անհաղթահարելի չեն, աշխատանքային խնդիրներ են, որոնք պետք է քննարկել, բանակցել, պարզել իրար հետ, որովհետև, ի վերջո, բոլորիս տեսլականը նույնն է: Պարզապես պետք է սովորել՝ լեզու գտնելու մեխանիզմը ձևավորել:

– Զոհրաբ Մնացականյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպելու է շուտով: Դուք էլ վերջերս կարծիք եք հայտնել, որ դա ընդամենը հերթական հանդիպումն է լինելու: Ըստ Ձեզ՝ մինչև ե՞րբ են ԱԳ նախարարների և երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումները հերթականն ու հերթապահը լինելու: Ե՞րբ կգա ժամանակը, երբ բանակցություններում գոնե փոքր առաջընթացի, տեղաշարժի մասին խոսենք:

– Մինչև Արցախի ներկայացուցիչը չնստի բանակցային սեղանի շուրջ, ես չեմ մտահոգվելու, թե ինչ հարցեր են քննարկելու հիմնախնդրի մասին, որովհետև Արցախը դա պետք է որոշի: Այսօրվա Հայաստանի իշխանությունները դեկտեմբերի ընտրություններից առաջ մեզ դա են խոստացել, ասել են, որ Արցախի ճակատագրի մասին պետք է Արցախը խոսի: Ադրբեջանը պետք է Արցախի հետ բանակցի, Հայաստանն ուղղակի անվտանգության երաշխավորն է: Ինձ համար, երբ ասում եմ հերթական, ասում եմ այն իմաստով, թե ինչ կպայմանավորվեն, օրինակ, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, նույն Դուշանբեի համաձայնությունների մասով: Իսկ բովանդակության իմաստն ամբողջությամբ նույնն է՝ ինչպես անել, որ անվտանգ լինել, ինչպես գտնել այն ճիշտ մեխանիզմը, որով դու կպարտադրես զինադադարը, և այս ամենի մեջ կլինի հերթական հանդիպում, որի ընթացքում այս տեսակի հարցեր կքննարկեն: Վստահ եմ, որ Ադրբեջանը կփորձի հիշեցնել, թե այս ամիսների ընթացքում հայկական կողմն ինչ արտահայտություններ է արել, Հայաստանն Ադրբեջանին կհիշեցնի՝ իրենք ինչ են ասել, միգուցե գործնականում կկարողանան պայմանավորվել այնպիսի հարցերի շուրջ, որ նախկինում, հիշում եք, գյուղատնտեսական սեզոնին հատուկ կրակոցներ էին լինում և փորձում էին դաշտերն այրել, այս անգամ ավելի նվազ է եղել: Հնարավոր է՝ խոսեն մեր զինվորի մասին, որը մեզ համար դեռևս անհայտ պատճառներով ադրբեջանական կողմում է հայտնվել, իր վերադարձի տարբերակները կքննարկվեն: Այսինքն՝ երբ ասում եմ հերթական, դրա մեջ ոչ թե վատ բան եմ տեսնում՝ այս հարցերն այսպես թե այնպես պետք է քննարկվեն, պարզապես ինձ համար այդ հանդիպումը չի լինելու այն ճակատագրականը, որ ասեմ՝ հիմնախնդրի հարցում ինչ-որ որոշում է կայացվել, որովհետև Արցախն այդ սենյակում չի գտնվելու:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամսվա վերջին տասնօրյակում ԱՄՆ-ում է լինելու: Ի՞նչ ակնկալիք ունեք այս այցից:  

– Առաջինը՝ համայնքի հետ հանդիպում է լինելու, որտեղ կխոսվի, երևի, ներդրումների, օժանդակության մասին, արտագաղթի դեմն առնելու, ներգաղթի հարցերի մասին: Չմոռանանք 2050 թվականի տեսլականի մասին, երբ խոսվեց 5 մլն բնակչության մասին: Նմանատիպ հանդիպում կլինի նաև Նյու Յորքում: Բացի այդ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցությունն է, ելույթ է ունենալու վարչապետ Փաշինյանը, և հույս ունեմ, որ այնտեղից կլսենք այն գլխավոր ուղերձները, որոնք կլինեն ոչ միայն մեր ներքին կյանքի համար, այլև արտաքին աշխարհի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան