«Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի երկիր, որ յուրաքանչյուր հայ իմանա՝ ինքը իր տեղն ունի Հայաստանում, և Հայաստանը թթվածնի պես իր հայրենակիցների կարիքն ունի». Զարեհ Սինանյան

Լուրեր

26.06.2026 | 20:00
Ավինյանը պարգևատրել է Վարազդատ Լալայանին, Արսեն Հարությունյանին, Արթուր Դավթյանին և այլ մարզիկների
26.06.2026 | 19:46
ՔՊ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է պետական բյուջեի հաշվին․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
Բոլորը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների (ВДНХ) տարածքում գործող հայկական «Արմենիա» տաղավարում հանդիպեց Մոսկվայի և ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած երիտասարդ հայ գործարարների և հայ համայնքի մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ:

«Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման այսօրվա տեսլականն ու ընթացիկ արդյունքները. «Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի երկիր, որ յուրաքանչյուր հայ իմանա՝ ինքը որպես անհատ իր հնարավորությունենրով, ունակություններով՝ անկախ նրանից, թե դրանք ինչպիսին են՝ ֆինանասական, մասնագիտական, ֆիզիկական, իր տեղն ունի Հայաստանում, և Հայաստանը թթվածնի պես իր հայրենակիցների կարիքն ունի»: Գլխավոր հանձնակատարը խոսեց մրցունակ կադրերի խնդրի և այդ բացը սփյուռքի մարդկային ներուժի միջոցով լրացնելու մասին: «Սփյուռքում մենք յուրաքանչյուր ոլորտից ունենք մասնագետներ, ամեն բնագավառում ներգրավված մարդիկ, մենք գլոբալ ազգ ենք, ցանկացած միջավայրում հաջողակ ենք, և պետք է կարողանանք այդ հաջողությունը բերել Հայաստան»,-ընդգծեց Զարեհ Սինանյանը:

Խոսելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին՝ նա հավելեց, որ գրասենյակն այժմ սփյուռքի հետ աշխատանքի օրակարգն ու ճանապարհային քարտեզն է մշակում, իսկ արդեն հաջորդ տարի ամռանը նախատեսվում է կազմակերպել երեք համաժողով: Առաջինը լինելու է Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը, որն ամբողջությամբ կտարբերվի նախկին համաժողովներից, կունենա հստակ օրակարգ, կքննարկվեն խնդիրներ և կիրագործվեն տարբեր նախագծեր: Համաժողովի առանցքում կլինի նաև համահայկական խորհրդատվական մարմնի ստեղծումը, որով սփյուռքը ներկայացված կդառնա Հայաստանում: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ երկրորդ համաժողովը համախմբելու է սփյուռքում ապրող քաղաքական գործիչներին և պետական պաշտոնյաներին և նպատակ է ունենալու առաջարկների փաթեթ և քաղաքականություն մշակել: Երրորդ համաժողովը լինելու է տնտեսական՝ ընդհանուր հարթակ ստեղծելով սփյուռքի գործարարների համար:

Հանդիպումը տևեց 2 ժամից ավելի, որի ընթացքում ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնք հիմնականում վերաբերում էին լեզվի պահպանմանը, հայկական կրթությանը, սփյուռքում և Հայաստանում երիտասարդական կազմակերպությունների հիմնմանը, հայրենադարձությանը: Մասնակիցներից մի քանիսը պատմեցին նաև հեղափոխությունից հետո իրենց երեխաների հայրենադարձության  պատմությունները: Հնչեցին գրասենյակի և սփյուռքի քարտեզագրման աշխատանքներին կամավորության սկզբունքով մասնակցելու առաջարկներ: Քննարկում ծավալվեց Հայաստանի պետական կառավարման համակարգում սփյուռքահայերին ներգրավելու և առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու շուրջ: Հավաքվածների մեծ մասը հետաքրքրված էր Հայաստանում բիզնես արտոնությունների, IT ոլորտում ներդրումների, հնարավոր համագործակցության վերաբերյալ:

Պատասխանելով բոլոր հարցերին՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ պատրաստ է  սերտ համագործակցել, նպաստել մյուս գերատեսչությունների հետ կապերի ստեղծմանը և համակարգել ընթացքը: «Այս հավաքների նպատակն է նախևառաջ, որ հենց ձեզնից կարողանամ լսել ձեր խնդիրների մասին, հասկանալ՝ ինչ լուծումներ եք դուք ցանկանում, ինչ համագործակցություն եք դուք պատկերացնում, և միասին շարժվենք առաջ»,-եզրափակեց խոսքը Գլխավոր հանձնակատարը»,- ասված է հաղորդագրությունում: