Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտման։
Factor.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Հարցին, արդյոք առողջական վիճա՞կն է վատթարացել, Նավիկյանը պատասխանեց, որ ոչ, հետազոտման է գնացել։
Լիլիթ Շաբոյան