Իջևանի քաղաքապետը հրաժարական է տվել
Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է տվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Իջևանի համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով ներկայացրել է դիմում` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Պատճառը չի նշել»,- ասաց Չոբանյանը:
Քննչական կոմիտեն Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: