Էրդողանը պայման է դրել Եվրամիության առաջ և սպառնացել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Եվրամիությանն ուղղված սպառնալիքով։ Նա մասնավորապես հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսում նախատեսված անվտանգության գոտին չստեղծվի, ապա Թուրքիան կփոխի փախստականների հարցով իր քաղաքականությունը. գրում է ermenihaber-ը:

«Այս պահին Թուրքիայում 3մլն 650․000 սիրիացի կա։ Անվտանգության գոտու հետ կապված մեր առաջարկը շատ լավն է։  Եթե աջակցելու եք մեզ՝ աջակցեք, եթե ոչ՝  դե կներեք, մենք էլ տիպված կլինենք բացել դարպասները։ Այս բեռը  միայն մենք չենք կրելու։ Ոչ Եվրամիությունը, ոչ ողջ աշխարհը մեզ որևէ կերպ չի աջակցում», – հայտարարել է Էրդողանը։

Թուրքական կողմի առաջարկի համաձայն՝ Սիրիայի հյուսիսային սահմանի երկայնքով պետք է կառուցվեն բնակարաններ՝ Թուրքիայում գործող փախստականների ճամբարների ժամանակավոր կացարանների նմանությամբ, որտեղ կարող է ապաստանել առնվազն 1 մլն գաղթական։

Էրդողանի  խոսքով՝  դրա շնորհիվ Թուրքիայի բեռը բավականին կթեթևանա, քանի որ երկիրն արդեն բազմաթիվ սիրիացի ու աֆղանստանցի գաղթականներ է ընդունել։ Իսկ այս օրերին դարձյալ գաղթականների մեծ հոսք է սպասվում՝ պայմանավորված Իդլիբում ընթացող զարգացումներով։

Ուստի Էրդողանը շեշտել է․ եթե անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը աջակցություն չգտնի, ապա Թուրքիան հարկադրված կլինի փախստականների առաջ բացել դարպասները դեպի եվրոպական երկրներ։