#AraratChallenge համաշխարհային շարժումը հազարավոր մարդկանց ոգեշնչել է բարիք գործել. IDeA հիմնադրամ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

IDeA հիմնադրամից տեղեկացնում են, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր երախտագիտությունն է հայտնում #AraratChallenge համաշխարհային շարժում-հանգանակության մասնակիցներին, որոնք ամիսը մեկ դոլար կամ ավելի նվիրատվություն են կատարել՝ երկրորդ հնարավորություն ընձեռելով աշխարհի ամենախոցելի մարդկանց:

«Շարժման մեկնարկից ի վեր 25 երկրից 2035 մարդ միացել է #AraratChallenge շարժմանը՝ նվիրաբերելով 77.070 ԱՄՆ դոլար և հույսի ու մեծահոգության ուղերձ սփռելով աշխարհում: Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր մասնակցել են շարժմանը, եւ բոլորին կոչ ենք անում միանալու մեզ:

#AraratChallenge շարժման մասնակիցները պարզ քայլեր են ձեռնարկում՝ ստեղծելու իրենց #AraratChallenge տեսաուղերձը եւ իրենց ընկերներին առցանց հաղորդակից դարձնելու դրան: Այդ կերպ նրանք ուրիշներին ևս ոգեշնչում են որդեգրելու մարդասերների հաջորդող սերունդներին զորացնելու «Ավրորայի» առաքելությունը և միանալու այն շարժմանը, որը երկրորդ հնարավորություն է ընձեռում մեզնից ամենախոցելիներին։

« «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ #AraratChallenge շարժումն ստեղծվել են, որպեսզի երկրորդ հնարավորություն տան այսօր կարիքի մեջ գտնվողներին: Հազարավոր մարդիկ արդեն իսկ ներգրավվել են #AraratChallenge շարժման մեջ՝ իրական եւ շոշափելի փոփոխություն մտցնելով աշխարհի բազմաթիվ համայնքներում: Հույս ունենք, որ հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր մարդիկ կմիանան գործով արտահայտվող երախտագիտության այս շարժմանը եւ կօգնեն մարդկայնություն արթնացնելու այսօրվա կարիքավորների կացության հանդեպ», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

#AraratChallenge շարժման միջոցով հավաքված բոլոր նվիրատվությունները հատկացվելու են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերին՝ աջակցելու օգնության կարիք ունեցողներին: «Ավրորայի» ծրագրերն ուղղված են աղքատության հաղթահարմանը, առողջապահության բարելավմանը եւ կրթության ապահովմանը բոլոր մայրցամաքներում: Իր շարունակական աջակցության շնորհիվ «Ավրորան» արդեն կարողացել է օգնել աղքատության մեջ գտնվող եւ հակամարտություններից տուժած շրջաններում բնակվող ավելի քան 850.000 մարդու՝ 15 երկրներում իրականացնելով 23 ծրագիր, որոնց 43 տոկոսն ուղղված է եղել երեխաների բարօրությանը։

«#AraratChallenge շարժումը բացառիկ դարձնողը դրա իսկապես համաշխարհային բնույթն է: Ամբողջ աշխարհից մարդիկ արձագանքում են կարիքավորներին օգնելու այս շարժմանը՝ միանալով #AraratChallenge-ին: Եվ դա անում են՝ հավատարիմ մեկ միասնական մարդկային ոգուն: Սա մեր հավաքական խղճի եւ վճռականության վկայությունն է: Վստահ եմ՝ այն յուրաքանչյուրին կներշնչի մասնակցելու #AraratChallenge շարժմանն իրենց նվիրատվություններով եւ ակտիվությամբ», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

«Ավրորան» քարոզարշավ է սկսում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում՝ կոչ անելով յուրաքանչյուրին եւ հատկապես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին միանալու շարժմանն իրենց տեսաուղերձներով եւ նվիրատվություններով: #AraratChallenge շարժման առանցքում Արարատ լեռն է՝ որպես փրկության եւ վերածննդի համամարդկային խորհրդանիշ: Շարժումը հայերին, որոնց նախնիներին Հայոց ցեղասպանության ժամանակ փրկել են նաեւ օտար մարդիկ, եւ խաղաղության ու բարօրության պայմաններում ապրող բոլոր երջանիկ համայնքներին հնարավորություն է  տալիս Երախտագիտությունն ի գործ դնելու եւ աշխարհը հետագա սերունդների համար ավելի ապահով վայր դարձնելու։

«Նոյի պատմությունն ու Արարատ լեռը դարձել են փրկության եւ երկրորդ հնարավորության խորհրդանիշ համայն մարդկության համար: Մենք երախտապարտ ենք եւ երջանիկ՝ տեսնելով, թե ինչպես են հազարավոր մարդիկ միանում #AraratChallenge շարժմանը, քանի որ ուզում են օգնել ուրիշներին եւ մեր աշխարհը դարձնել ավելի լավ, ավելի մարդկային մի վայր: Դա մեր բոլորի գործն է: Միացեք մեզ եւ աշխարհը դարձրեք ավելի լավը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Շարժման համար ստեղծված բոլոր տեսաուղերձները, ինչպես նաեւ #AraratChallenge-ի մասին մանրամասները կարող եք գտնել այստեղ»,-ասված է հաղորդագրությունում: