Երեկվա բունտից հետո դատապարտյալները խաղաղվել են

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Երեկ մամուլը գրեց, որ զանգվածային անկարգություններ են սկսվել ՀՀ մի շարք քրեակատարողական հիմնարկներում։

Ըստ հրապարակումների՝ պատճառը Արդարադատության նախարարության այն օրինագիծն է, համաձայն որի` քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։

Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը Factor.am-ին ասաց, որ ներկայում իրավիճակը գտնվում է նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Նախարարությունից, սակայն, չմեկնաբանեցին, թե արդյոք անհնազանդությունները կապվա՞ծ են օրինագծի հետ։

Նշենք, որ Կառավարությունը հավանություն է տվել որոշ դատապարտյալների կողմից դժգոհության արժանացած օրինագծին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է․ «Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և, հետևաբար, պետք է նրանց բոլորին ուղարկել իրենց տուն՝ ապրելու»։

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Factor.am-ին ասաց, որ այս պահին մանրամասներ հաղորդել չի կարող, թե արդյոք կան այդ գործողությունների հետևանքով տուժած կամ պատժախուց տեղափոխված դատապարտյալներ: «Միայն կարող եմ ասել, որ իրավիճակը վերահսկելի է»,- եզրափակեց նա։

 

Լիլիթ Շաբոյան