«Եթե քաղաքապետարանը չզինվեր մեքենաներով, այժմ վիճակը սարսափելի կլիներ». Անի Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:10
Լեռնավանի ընտրատեղամասերից մեկում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Սանիթեքը» չի կատարել իր պարտավորությունները պայմանագրի առաջին իսկ օրվանից։ Իդեալական աղբահանություն չկա. այս մասին այսօր Երևանի աղբահանության թեմայով քննարկման ընթացքում նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

««Սանիթեքի» հետ պայմանագրի մեջ մի կետ չկա նշված այն մասին, որ Երևանն աղբավայրերի հետ կապված պարտավորություն ունի։ Այդ մասին Տարոն Մարգարյանի հետ բանավոր պայմանավորվածություն է եղել, իսկ նման մեծ մասշտաբի կազմակերպության հետ գործընկերություն սկսելիս բանավոր պայմանավորվածությունը, ներողություն, բայց ծիծաղելի է։ Ես կարծում եմ, որ թե՛ քաղաքապետարանը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը, պետք է  շատ ավելի խսիտ պատասխանատվության ենթարկեն «Սանիթեքին»՝ Երևանի քաղաքացիների հանդեպ այսպիսի անհարգալից վերաբերմունքի համար»,- ասաց ավագանու անդամը։

Ըստ նրա՝ եթե Երևանի քաղաղապետարանը չզինվեր նոր մեքենաներով, այժմ աղբահանության վիճակն ավելի սարսափելի կլիներ։

Անի Խաչատրյանը հավելեց, որ «Սանիթեքն» առաջիկայում  պատրաստվում է Վրաստանի հետ աշխատել։

«Մեր բարեկամ հանրապետությանը կոչ եմ անում նայել Հայաստանի փորձը, «Սանիթեքի» աշխատանքը և չգնալ բիզնես էթիկան խախտող այս կազմակերության հետ համագործակցության»,- եզրափակեց ավագանու անդամը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան