Հայաստանի ազգային գրադարանում բացվեց Գրատպության թանգարանը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ս. թ. սեպտեմբերի 25-ին, Հայաստանի ազգային գրադարանում բացվեց Գրատպության թանգարանը:
Գրատպության թանգարանը բացելուց առաջ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը գնեց առաջին այցելուի տոմսը։ «Այսօր փառահեղ օր է, որովհետև բացում ենք մեր երազանքի թանգարաններից մեկը։ Գաղափարը ծնվել է 2012 թվականին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակել էր Գրքի համաշխարհային մայրաքաղաք, և տոնվում էր հայ գրքի տպագրության 500-ամյա հոբելյանը։ Հոբելյանական հանձնաժողովը, որը գլխավորում էր Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում գրատպության թանգարան հիմնելու որոշում կայացրեց»,- ասաց նախարարը։

Տիգրան Զարգարյանի խոսքով, աշխարհի շատ քիչ երկրներում են գործում նման թանգարաններ։ Այս թանգարանի 6 սրահները ներկայացնում են հայերեն տպագիր գրքի անցած ճանապարհը՝ սկսած նախագրային շրջանից։ Այն հագեցած է նոր տեխնոլոգիաներով, ինչը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր, և ուսուցողական նշանակություն ունի։ 

Այստեղ է ներկայացված հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512 թ.), առաջին տպագիր Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668 թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695 թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը (Մադրաս, 1794-1796 թթ.) և արժեքավոր այլ տպագրություններ, տպագրական հին մեքենաներ, սարքեր և այլն:

Գրատպության թանգարանից հեռանալիս նախարարը թեմատիկ հուշանվերներ գնեց. «Այն զգայական տպավորությունը, որն այցելուն ստանում է թանգարանում, ուզում է որևէ բանով շոշափելի դարձնել, և դա անում է հուշանվերների միջոցով»։ 
Թանգարանը դառնալու է նաև հայ գրքի հետազոտման կենտրոն։