Քանի դեռ սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի պարտադիր ներդրման պահանջ չկա, սննդային անվտանգության խնդիրը չի լուծվի. Դավիթ Պիպոյան

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Հանրային սննդի կետերում սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ներդրումը պարտադիր պահանջ է և այս պահին օրհասական խնդիր է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օրերս Գյումրիում արձանագրված թունավորման դեպքին՝ ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Նրա խոսքով, երբ ամռան սեզոնի սկզբին առաջին թունավորման դեպքն արձանագրվեց, ինքը նշեց, որ սա մեկ ռեստորանի խնդիր չէ, և որևէ մեկը չի երաշխավորում, որ վաղը նույնատիպ դեպք չի լինելու և բազմաթիվ մարդկանց թունավորման պատճառ չի հանդիսանալու:

«Ամբողջ աշխարհում հանրային առողջապահական խնդիրները, մասնավորապես՝ մարդկանց թունավորումները, ոչ թե վարչական պատասխանատվության ենթակա պատժամիջոցներ են ենթադրում, այլ քրեական: Այսինքն՝ ինչպե՞ս կարող ես դու 47 մարդու թունավորման պատճառ հանդիսանալ և ընդամենը սահմանափակվես մի քանի դրամ տուգանքով: Այս դեպքում մենք գործ ունենք ինստիտուցիոնալ խնդիրների և բարեփոխումների հետ, որը, ցավոք, մեր երկիրը տարիներ շարունակ չի իրականացնում»,- ասաց Դավիթ Պիպոյանը:

Սննդագետի պնդմամբ՝ մեր երկրում ամեն օր ոտնահարվում է Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքը. «Դրանում հստակ նշված է, որ մեր երկրում և՛ քաղաքականությունը, և՛ ընդհանրապես սննդամթերքի անվտանգության կառավարումը պետք է հիմնված լինի գնահատված ռիսկերի վրա: Այսինքն՝ պարտադիր կերպով պետք է սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացնել ռիսկի գնահատում, ընդ որում՝ դա պետք է կատարի գիտական կենտրոնը»:

Դավիթ Պիպոյանը կարծում է, որ քանի դեռ հանրային սննդի կետերում և իրացման ցանցերում սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի պարտադիր ներդրման պահանջ չկա, սննդային անվտանգության խնդիրը չի լուծվի։