«Ոսկեհատ» գինու փառատոնը կօգնի զարգացնել գինու զբոսաշրջությունը Հայաստանում

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ է կոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում սեպտեմբերի 5-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի և Աշտարակ համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված սեպտեմբերի 7-ին կայանալիք «Ոսկեհատ» Գինու Փառատոնին։

«Փառատոնը կարևոր նշանակություն ունի մեզ համար, քանի որ այն կնպաստի գինու մշակույթի տարածմանը, առավել ճանաչելի կդարձնի մարզը որպես գինեգործական տարածաշրջան։ Փառատոնը կօգնի զարգացնել գինու տուրիզմը և, իհարկե, կաշխուժացնի տարածաշրջանի մշակութային կյանքը», – նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

««Ոսկեհատ» գինու փառատոնը Հայաստանի ներուժը ցուցադրելու հիանալի հնարավորություն կդառնա։ Նմանատիպ փառատոների կազմակերպումը լիովին տեղավորվում է Հայաստանի գաստրոնոմիական ծրագրերի զարգացման մեջ», – ընդգծել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

«Ոսկեհատ» գինու փառատոնը հագեցած կլինի ոչ միայն հայկական գինիների բազմազանությամբ, այլև հարուստ մշակութային ծրագրով՝ հայկական էթնիկ երգ, երաժշտություն ու պար՝ սիրված դերասանների և էթնո-բենդի կատարմամբ, հայկական հնագույն արվեստների վարպետության դասեր, ձեռագործ իրերի վաճառք, տնայնագործ գինեգործների պարգևատրում և այլն։

«Մենք կարևորում ենք նմանօրինակ միջոցառումների անցկացումն Աշտարակ քաղաքում, քանի որ դրանք ուղղակիորեն նպաստում են համայնքի տնտեսական զարգացմանը՝ բարձրացնելով զբոսաշրջային և ներդրումային գրավչությունը»,- նշել է Աշտարակ համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Ոսկանյանը՝ հավելելով, որ համայնքներում այսպիսի ծրագրերի իրականացումը  նպաստում է նաև գյուղատնտեսության և սպասարկման ոլորտներում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը։

Նշենք, որ «Ոսկեհատ» գինու փառատոնը տեղի կունենա ս․թ․ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17։00–ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում։

Փառատոնի այցելուների համար կգործի երկկողմանի անվճար ուղևորափոխադրում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16։00-16։30, Հանրապետության հրապարակից, հետադարձը՝ 22։00-24։00, դեպի Հանրապետության հրապարակ։