Հայտնի է գյումրեցի 57-ամյա կնոջը սպանած ռուս զինծառայողի գործով առաջին դատական նիստի օրը

Լուրեր

01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
Բոլորը

Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա առաջին դատական նիստը: Այն վարելու է դատավոր Ադրինե Ղուկասյանը։

Հիշեցնենք՝ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Ջուլիետա Ղուկասյանն իր տան մոտ ծեծի ենթարկվելու հետևանքով մահացել է: Քննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, վարորդ-մեխանիկ Անդրեյ Ռազգիլդեևը:

Datalex.am-ում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 07:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում տեսել է Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26-րդ շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 1961 թվականին ծնված Ջուլիետտա Ստյոպայի Ղուկասյանին և հետևել նրան: Ջուլիետտա Ղուկասյանը, խուսափելով Անդրեյ Ռազգիլդեևից, փոխել է ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ, որտեղ էլ Անդրեյ Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետտա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետտա Ղուկասյանի մահը:

Ջուլիետտա Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ էլ նույն օրը ժամը 11:30-ին մահացել է:

Ռուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ  կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ)։

Նշենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն է:

Ի դեպ՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների՝ Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ քրեկատարողական հիմնարկ տեղափոխելու միջնորդությունը Շիրակի մարզի առաջին ատյանի, ապա Վերաքննիչ դատարանները մերժել են: 2019թ-ին հուլիսի 19-ին էլ տուժող կողմը նշված որոշումները բողոքարկել է Վճռաբեկ դատարանում։

Ռազգիլդեևը ձերբակալումից ի վեր պահվում է ռուսական ռազմաբազայում։ Նրա շահերը կպաշտպանի փաստաբան Նարինե Ռշտունին։

Էմմա Չոբանյան