Վերականգնվել է Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը․ պահանջվել է 20 մլն դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը վերականգնելու համար 10-11 օր է պահանջվել։ Նախնական հաշվարկով՝ շուրջ 12 մլն գումար էր անհրաժեշտ, սակայն մենք որոշեցինք աշխատանքներն իտալական նյութերով իրականացնել և Իտալիայից մասնագետ հրավիրել։ Այդպես, որմնանկարի վերականգնման ընդհանուր աշխատանքների համար շուրջ 20 մլն դրամ է պահանջվել. այս մասին այսօր՝ Մինասի «Գիշեր» որմնանկարի վերականգնմանը նվիրված ասուլիսի ընթացքում, նշեց «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը։

«Սկզբում ցանկանում էինք տեղացի մասնագետների ներգրավել, սակայն հասկացանք, որ դա բավականին երկար ժամանակ կխլի։ Որոշեցինք արտերկրից մասնագետ հրավիրել, որը վերականգնման աշխատանքներն ավելի արագ կիրականացներ»,- ընդգծեց Արման Ավետիսյանը։

Մինաս Ավետիսյանի որմնանկարի վերականգնման Ֆինանսավորումը «Արմենիա Մեգա Մոլ» առևտրի կենտրոնի հիմնադիրների կողմից է եղել։ Վերականգնումից հետո էլ «Գիշեր» որմնանկարն առևտրի կենտրոն կտեղափոխվի։

Ճարտարապետ Արտակ Մխիթարյանը, որը նաև «Արմենիա Մեգա Մոլ» առևտրի կենտրոնի համահիմնադիրներից է, հավելեց, որ կենտրոնի տարածքում ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված սրահ է գործելու, որտեղ Մինաս Ավետիսյանի վերականգնված ստեղծագործությունից բացի՝ նաև այլ գործեր են ցուցադրվելու։

Նշենք, որ Մինաս Ավետիսյանի վերականգնված որմնանկարներից երկուսն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում են, երկուսը՝ Կառավարության թիվ 1 մասնաշենքում, մեկը՝ Գյումրու նորակառույց հյուրանոցներից մեկում, ևս մեկը՝ Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում։ Որմնանկարներից մի քանիսն էլ  Երևանի Վերաքննիչ քրեական դատարանի շենքում են։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան