«Բակո Սահակյանի վարչական լծակները գործում են, և նրա թիմը կարող է վերարտադրվել». Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի դիմումի առիթով Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո նրա փաստաբանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի կալանքից։ Factor.am-ը զրուցել է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ։ Նշենք, որ նա Արցախի ընտրություններում սատարում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին։

-Մեզ տված հարցազրույցներից մեկում Դուք ասել էիք, որ անձամբ եք տեսել ու զինվորական հագուստ տրամադրել Արցախից բերված զորքին: Քոչարյանի փաստաբանը պնդեց՝ ՍԴ-ն հաստատել է, որ խախտվել է Քոչարյանի անձնական ազատության իրավունքը, և որ առաջիկա դատական նիստում նա պետք է ազատ արձակվի։ Կարծում եք՝ դատարանն ազատ կարձակի՞ նրան։

– Չգիտեի, բայց ես նաև մտածում էի ու չէի տարակուսում, որ ՍԴ-ն այդպիսի որոշում կկայացնի։ Եթե ՍԴ-ն որոշում կայացրել է, ինձ թվում է՝ առաջին ատյանի դատարանը պետք է կատարի ՍԴ որոշումը։ Իսկ ինչ վերաբերում է, որ Ղարաբաղից զորք է եկել, և ես այդ զորքն իմ աչքով տեսել եմ, իհարկե: Նույնիսկ գեներալ Սամվել Կարապետյանը ցուցմունք է տվել, որ ինքն է ղեկավարել այդ զորքը, որը գտնվել է Երևանում։

– Միևնույն ժամանակ թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ Վիտալի Բալասանյանը պնդել են, որ ոչ մի կրակոց չի եղել:

– Չգիտեմ՝ կրակոցի հետ կապված իրենք ոնց կարող են ասել, ոնց կարող են ապացուցել, դա իրենց խնդիրն է։ Բայց որ իրենք զորքը բերել են Հայաստան, իրենք դա չեն ժխտում: Իսկ մեր երկրորդ նախագահն ասում էր, որ ոչ մի մարդ չի եկել Ղարաբաղից Հայաստան, ոչ մի զինվոր չի եկել։ Եվ դա հերքեց Սամվել Կարապետյանը՝ ասելով, որ ինքն է ղեկավարել զորքը:

– Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը օրերս հայտարարել է, որ Մարտի 1-ին ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով, կգա ժամանակը, ասելով՝ …ես էլ պակաս չեմ Մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ։ Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, հիմա՝ 12 տարի անց միայն Վիտալի Բալասանյանը խոսում դրա մասին:

– Ժողովրդական ասացվածք կա. գիժը մի քար գցում է հորը, 100 խելոք հավաքվում են, չեն կարողանում այդ քարը հանեն։ Այդ մարդն ամեն անգամ մի քար է գցում, մի բան է ասում, և բոլորը սկսում են խառնվել իրար։ Բալասանյանը մի մարդ է, որը Հայաստանում կորցրել է իշխանությունը։ Նախկին իշխանությունների ժամանակ Վիտալի Բալասանյանի սուրը աջ-ձախ կտրում էր թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում: Հիմա ինքը մտավախություն ունի, որ կորցնելու է նաև Ղարաբաղում իշխանությունը՝ ի դեմս ներկա իշխանությունների։

– Վիտալի Բալասանյանն ասել է, որ ինքն ինֆորմացիաներ ունի։

– Փաստեր ունի, այդ փաստերը պիտի հրապարակի, հո ասելով չի։ Պիտի ասի՝ ես փաստ ունեմ, որ այս մարդն է կրակել, այն մեկն է կրակել։

-Դուք նոր եք վերադարձել Արցախից: Ի՞նչ իրավիճակ է աեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։

– Արցախում հիմա լարված իրավիճակ է, լարվածություն կա ընտրությունների հետ կապված։ Երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ մենք երաշխավոր ենք, որ ազատ, արդար ընտրություններ անցնի Արցախում։ Ես այնտեղ չտեսա այդ ազատ, արդար ընտրությունների անցկացման նախադրյալները: Իրենք չեն ընդունում Հայաստանի երաշխավորությունը։ Համարում են, որ անկախ պետություն են, և իրենք են որոշում՝ ինչ անել: Այսինքն՝ իրենք գնում են հին մեթոդների՝ խարդավանքների, խարդախությունների, կեղծումների միջոցով պահպանել իշխանությունն Արցախում։  Իզուր չէր, որ մի քանի ամիս առաջ մենք հայտարարեցինք, որ եթե ուզում եք՝ Ղարաբաղում անցնեն արդար ընտրություններ, Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա, ժամանակավորապես ընտրվի մի մարդ, որը կկարողանա ազատ, արդար ընտրություններ կազմակերպել Արցախում։ Ես հնարավոր չեմ համարում Արցախում ազատ, արդար ընտրությունները, որովհետև ես անձամբ տեսա, որ նախադրյալները չկան։

– Ի՞նչ ընտրախախտումներ տեսաք։

– Նույնիսկ մարդկանց ձայների համար տուն են նվիրում:

– Ո՞վ է նվիրում։

– Իշխանություններից տարբեր մարդիկ: Ժողովուրդը խոսում է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան