ԱԺ խմբակցությունների աշխատակազմերն ընդլայնվում են. որքա՞ն կվճարեն հարկատուները

Լուրեր

29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
Բոլորը

Ազգային ժողովի խմբակցությունների աշխատակազմը կընդլայնվի: 14-ից ավելի պատգամավոր ունեցող խմբակցությունների փորձագետների հաստիքների թիվը կդառնա հինգ, եթե գործադիրն ԱԺ-ից ուղարկված այս նախագծին հավանություն տա:

Մինչ այս, 14-ից ավելի պատգամավոր ունեցող խմբակցությունների փորձագետների թիվը չորսն էր: Կառավարությունն այս նախագծին նախարարական կոմիտեի նիստում դրական եզրակացություն է տվել և, հավանաբար, վաղն էլ այն կընդունվի Կառավարության նիստի ժամանակ:

Նշենք, որ նախագծի համաձայն, փորձագետների թիվն ավելացնելով, մեկ տարվա կտրվածքով ԱԺ-ի ծախսերն ավելանալու են հինգ միլիոն դրամով: Ըստ էության, ԱԺ երեք խմբակցություններն էլ կօգտվեն այս արտոնությունից, քանի որ ամենաքիչ պատգամավորներ ունեցող խմբակցությունը բաղկացած է 18 անդամից:

ՀՀ ԱԺ խմբակցությունների փորձագետները հիմնականում կատարում են վերլուծական և հետազոտական աշխատանքներ, տալիս են եզրակացություններ օրենսդրական նախագծերի վերաբերյալ, մասնակցում դրանց ստեղծմանը, աջակցում խմբակցության պատգամավորների առաջարկներին ու քաղաքացիների բարձրացրած խնդիրներին օրենսդրական լուծումներ տալուն:

Նարեկ Կիրակոսյան