ՀՔԾ-ն պետք է հարցաքննության կանչի Վիտալի Բալասանյանին՝ Մարտի 1-ի մասին նրա հայտարարության առթիվ․ Վահան Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումով որոշումը, որի համաձայն՝ Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց հակասահմանադրական և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող: Այս և այլ հարցերի շուրջ Factor.am-ը զրուցել է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի հետ։  

 

-Մարտի 1-ին սահմանադրական կարգը խախտելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործում այս շրջադարձը սպասելի՞ էր Ձեզ համար։

–Այս գործով նման ընթացքը ինձ համար սպասելի էր և մեր կուսակցության մեջ քննարկելուց հետո մենք սպասում էինք վաղուց և այս մասին միշտ ահազանգում էինք։

– Ինչո՞ւ։

-Միայն մենք չէ, հեղափոխության կողմնակիցներն ու մասնակիցները, բոլորս էլ ահազանգում էինք ՀՀ նոր իշխանություններին, անձամբ՝ Նիկոլ Փաշինյանին, սակայն իրենք այս հունով գնացին, որը ճիշտ ընթացք չէր։ Ընդհանրապես յուրաքանչյուր գործ, տվյալ դեպքում՝ հեղափոխությունը, ունի իր տրամաբանությունը։ Ինչո՞ւ տեղի ունեցավ հեղափոխություն, որովհետև ՀՀ իշխանությունները, սկսած 90-ական թվականներից, վարել են այնպիսի քաղաքականություն, որ երկիրը հասցվել է այնպիսի օրվան, որ ժողովուրդն այլևս հին մեթոդներով ապրել չի կարող։ Սա ճգնաժամ է։ Արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Հայաստանում, եթե հիշում եք։ Անուրանալի է Նիկոլ Փաշինյանի կատարածը հեղափոխության օրերին, սակայն նա չկարողացավ հեղափոխության օրենքներին համապատասխան ամենին իր տեղը դնել։ Ընտրեց սխալ թիմ, սխալ մարտավարություն և սխալ ընթացք։ Նախ՝ պետք է փոխվեր Սահմանադրությունը։ Ո՞ր Սահմանադրության համաձայն է, որ ՍԴ-ն որոշում է ընդունել, կեղծված Սահմանադրության։ Հենց Սահմանադրության կեղծումը հեղափոխության պատճառներից մեկն էր։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կարող էր փոխել Սահմանադրությունը, չփոխեց։ Ինքը պետք է տար մինչև հիմա կատարված հանցագործությունների քաղաքական ու իրավական գնահատականը։ Դա առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք կատարված բոլոր անցուդարձերի քաղաքական և իրավական գնահատականն էր։ Երբ առաջին նախագահի կողմից թալանվեց մեր երկրի ողջ առևտրական պոտենցիալը, երկրորդ նախագահի օրոք տնտեսական բոլոր կարևոր լծակները հանձնվեցին օտարին, երրորդ նախագահի կողմից տնտեսական մնացյալ օֆշորային գործողությունները, ԵՏՄ-ի կազմի մեջ մտնելը, Մադրիդյան սկզբունքներին պետք է տրվեր քաղաքական գնահատական։ Չտրվեց այս գնահատականը։

-Քոչարյանի փաստաբանը պնդեց, որ ՍԴ-ն հաստատել է, որ խախտվել է՝ Քոչարյանի անձնական ազատության իրավունքը, և որ առաջիկա դատական նիստում նա պետք է ազատ արձակվի, և որ ՍԴ որոշումը չիրականացնելը քրեորեն հետապնդելի է։ Կարծում եք՝ դատարանը ազատ կարձակի՞ առաջիկա նիստում։

-Բոլոր դատարանները պետք է ազատ արձակվեին Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պետք է Սահմանադրական դատարանն ազատ արձակվեր։ Այս միջոցառումները հեղափոխության առաջին օրերից պետք է արվեին։ Հիմա եթե արվի՝ ուշ է, որովհետև միջազգային աղմուկ կբարձրանա, որովհետև Նիկոլ Փաշինյանը ճանաչել է թե՛ Սահմանադրությունը, թե՛ դատարանները, թե՛ Սահմանադրական դատարանը։ Ուրեմն դատարանները պարտավոր են կատարել ՍԴ որոշումը։ Բայց մենք հո գիտենք Զիմզիմովի բարաթի պես, որ դա ճիշտ չէ, որովհետև եթե գնանք այդ ճանապարհով, կմտնենք փակուղի։ Մենք պետք է գնանք հեղափոխության օրենքներով։

– Ուշ չէ՞ հիմա գնալ հեղափոխության օրենքներով։

-Լավ է ուշ, քան երբեք։ Կան հարցեր, որոնց դեպքում պետք է արհամարհենք միջազգային աղմուկը։ Ոչ ոք իրավունք չունի միջամտել մեր հարցերին։ Մեր ժողովուրդն է կարևոր։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը կկանգնի նոր Հայաստանի, նոր իշխանությունների թեիկունքին, և սա է կարևորը։ Քանի ուշ չէ, պետք է անմիջապես լուծարել Սահմանադրական դատարանը, քանի որ ՍԴ նախագահը հանդիսանում է նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչ, ՀՀ-ի և Արցախի կեղծված Սահմանադրությունների հեղինակը, և ինքը չի կարող արդար որոշում կայացնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան