Մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շատ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ գան Արցախ․ Դավիթ Բաբայան

Լուրեր

18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար օգոստոսի 22-ին ՀՀ Կառավարությունը  իր պահուստային ֆոնդից  33 մլն 680 հազար դրամ հատկացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։ Կառավարության այս որոշումը ՀՀ վարչապետը համարեց աննախադեպ՝ նշելով, որ ՀՀ-ն ՀՀ-ն պետք է երաշխավորի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, իսկ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը Կառավարության այս որոշումը համարեց վտանգավոր։

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

–Պարո՛ն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»  հակակոռուպցիոն կենտրոնին Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու  նպատակով գումար հատկացնելու ՀՀ կառավարության որոշումը։ 

-Մենք միշտ ասել ենք և շարունկելու ենք ասել մեկ բան՝ Արցախում ընտրությունները՝ լինեն նախագահական, թե խորհրդարանական, եղել են օրինակելի, հետևաբար, մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շատ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ գան Արցախ։ Մենք չպետք է վախենանաք որևէ մեկից, մեր իմունային համակարգն այնքան մեծ պետք է լինի, որ որևէ կազմակերպոթյուն կամ ուժ մեզ չկարողանա խարխլել, և այստեղ չպետք է վախենանք ինչ-որ ուժերից։

–Դուք ասում եք, որ պետք է շահագրգռված լինեք  հնարավորինս շատ դիտորդական առաքելությունների  ներկայությամբ, բայց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանն այդ կազմակերպություններին Արցախ գործուղելը վտանգավոր է համարում։

-Ով  ուզում է՝ թող գա․  հայ են չէ՞, հայի են չէ փող տվել։ Գիտե՛ք, ես վտանգավոր համարում եմ ոչ թե այդ կազմակերպություններին, այլ այն մարդկանց, ովքեր ղարաբաղցիներին թուրք են համարում, կամ ովքեր Ամուլսարն ավելի կարևոր են համարում, քան  Արցախի հարցը։ Ես վտանգավոր եմ համարում պապյանական ու հախվերդյանական տեսակը։ Կրկնում եմ՝ մեր ամենամեծ թշնամին ներսից է․ այն կործանարար է, իսկ այդ կազմակերպությունները թող գան Արցախ և տեսնեն, ի՞նչ է եղել որ։

-Ներսից եկող վտանգ ասելով ո՞ւմ կամ ի՞նչը նկատի ունեք։ 

-Իմ նշած մարդկանց տեսակին, որոնք, ցավոք, իրենց տեսակետների համար չարժանացան քննադատության, իսկ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չարժանացան, ուրեմն մենք ունենք գործընթաց։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ իշխանական վերնախավը չքննադատեց այդ մարդկանց, հետևաբար էլ ի՞նչ դրսից եկող վտանգի մասին եք խոսում, երբ ներսում էս վիճակն է։ Անթույլատրելի է Հայաստանի և Արցախի միջև որևէ  տեսակի լարում։

-Իսկ լարում չի առաջացնում այն, երբ Վիտալի Բալասանյանն ասում է, որ «Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են» կամ որ « ՀՀ-ի իշխանությունը բռնազավթել են»։

-Անթույլատրելի եմ համարում որևէ մեկի կողմից նման քայլեր՝ լարում առաջացնելը։  ՀՀ- ի ժողովրդի կամքը արտահայտվել է ընտրությունների միջոցով։ Պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը պետք է մեկ բան հստակ մտապահեն․ կա մի կարևոր հրամայական՝ մենք պետք է միասնական լինենք։

Աղավնի Սուքիասյան