Կազմակերպվում է Հայկի համալիր հետազոտությունը Գերմանիայում և ապա նաև, ըստ անհրաժեշտության, բուժումը. Արսեն Թորոսյանն՝ Ապրիլյան պատերազմի հերոսի մասին
Հասարակություն
02.09.2019 | 22:36Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ կազմակերպվում է նախ Հայկի համալիր հետազոտությունը Գերմանիայում և ապա նաև, ըստ անհրաժեշտության, բուժումը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հերոս, սերժանտ Հայկ Սեխլիյանին, ով ունի առողջական խնդիրներ:
Հիշեցնենք, որ Սեխիլյանի առողջական խնդրին Factor.am-ն անդրադարձել էր ավելի վաղ՝ Ապրիլյան պատերազմի հերոսը կարիքի մեջ է․ ե՞րբ վարչապետի կարգադրությունը կդառնա իրականություն հրապարակման մեջ: