Գերմանիայում ընտրական մարաթոնն ավարտվեց. նացիստները մտան Բունդեսթագ

Լուրեր

11.12.2024 | 13:22
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
11.12.2024 | 13:10
Սիրիայի անցումային կառավարության վարչապետը կայունության և հանգստության կոչ է անում
11.12.2024 | 12:59
2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար
11.12.2024 | 12:48
Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg
11.12.2024 | 12:38
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
11.12.2024 | 12:36
Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը․ Քրիստինա Քվին
11.12.2024 | 12:24
Բլինքենը կայցելի Թուրքիա՝ Սիրիայի հարցով բանակցությունների
11.12.2024 | 12:12
1 ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 12:09
Սիրիայի Մանբիջում թուրքամետ խմբավորումներն ու ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերը հրադադարի համաձայնության են հասել
11.12.2024 | 12:00
Փաշինյանը հակադարձել է Բաքվին, Անկարան Հարավային Կովկասում խաղաղության «հույսի շող» է տեսնում․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 11:50
Գյումրիում ՏԿԵՆ-ը մշտադիտարկում է իրականացրել տեխզննության բոլոր 4 կայաններում
11.12.2024 | 11:36
Զապորոժիեի ատոմակայանի մոտ ԱԹՍ-ն վնասել է ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների ավտոմեքենան
11.12.2024 | 11:25
Մբապեն կարող է այլևս չխաղալ 2024 թվականին
11.12.2024 | 11:14
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին․ Հաքան Ֆիդան
11.12.2024 | 11:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայացած ընտրությունների արդյունքում ինչպես և սպասվում էր՝ հաղթեց Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունների դաշինքը` նախնական տվյալներով ստանալով քվեների 33 տոկոսը, ինչը նախորդ ընտրություններին հավաքած 41,5 տոկոսից պակաս է:

Իսկ ահա երկրորդ տեղում հայտնված Մարտին Շուլցի գլխավորած Սոցիալ-դեմոկրատների միությունը ստացել  է ձայների 25,7 տոկոսը: Իշխող կոալիցիային նախկինում անդամակցած Մարտին Շուլցը երեկ երեկոյան՝ արդեն exit polI-ի արդյունքների հրապարակումից հետո, կուսակցության կենտրոնական գրասենյակում հայտարարեց, որ Սոցիալ-դեմոկրատների միությունն այսուհետ ընդդիմադիր ճամբարում է  գործելու:

«Մենք մեր ձայները կորցրեցինք նաև այն պատճառով, որ այդքան ժամանակ գտնվեցինք իշխանական կոալիցիայում՝ Մերկելի «բամբակյա» քաղաքականության գործընթացում: Սակայն սա հանգեցրեց լուրջ խնդրի, և մենք չենք կարող թույլ տալ, որ երկրում ժողովրդավարությունը վտանգվի: Մենք ժողովրդավարության պատվարն ենք, և այսուհետ լինելու ենք ընդդիմադիր դաշտում»,- կուսակիցների ծափերի ներքո հայտարարեց Շուլցը:

Իսկ Շուլցի նշած ժողովրդավարության վտանգը երրորդ տեղում հայտնված «Ալտերնատիվ Գերմանիայի համար» /ԱԳՀ/ աջ ծայրահեղական կուսակցությունն է, որը նախնական տվյալներով ստացել է ձայների 13, 5 տոկոսը:

Այս կուսակցության հիմնական ընտրախավը արևելյան Բեռլինի աղքատ թաղամասերի բնակիչներն են, և այսպիսի ցուցանիշը ընդամենը 4 տարի առաջ ստեղծված այս կուսակցության համար բավականին տպավորիչ է, իսկ նրա մրցակիցների համար՝  նույնքան մտահոգիչ: 1945 թվականից ի վեր՝ առաջին անգամ է, որ նացիստական կուսակցությունը մտնում է խորհրդարան:

ԱԳՀ-ին հաջորդում են Ձախերի կուսակցությունը՝ 9 տոկոսով, Ազատ դեմոկրատական-լիբերալ կուսակցությունը՝ 10,5 տոկոսով և «Միություն-90»/«կանաչներ» կուսակցությունը՝ 9,5 տոկոսով:

Նախնական տվյալներով մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսանոց նվազագույն շեմը:

Ու թեև ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն միայն այսօր գիշերը, սակայն արդեն իսկ քննարկվում են հետընտրական կոալիցիաների հնարավոր տարբերակները, որոնք սահմանափակ են: Առավել հավանական է, որ նոր կոալիցիան կլինի Մերկելի ղեկավարած ՔԴՄ/ՔՍՄ-ի, Ազատ դեմոկրատների և Կանաչների միջև. մի բան, որ ընտրությունների նախօրեին անգամ քիչ հավանական էր համարվում:

Այսպիսով՝ երկիրը տասներկու տարի ղեկավարած Մերկելը, որին Գերմանիայում շատերը կոչում են Mutti` մայր, ևս չորս տարի կզբաղեցնի կանցլերի պաշտոնը: Այս փաստը, սակայն, շարքային գերմանացիների զգալի մասի կողմից ընկալվում է  միանգամայն օրինաչափ, քանզի այստեղ վստահ են. ընտրություններն անցնում են արդար և թափանցիկ: Եվ եթե արդյունքներն այսպիսին են, ուրեմն այդպիսին է ընտրական իրավունք ունեցող 61, 5  միլիոն գերմանացիների մեծ մասի կամքը:

Այստեղ ընտրակեղծիքների, լցոնումների կամ ընտրակաշառքների հնարավորությունն առհասարակ քննարկման առարկա չի համարվում: Ի դեպ՝ Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններին միջազգային դիտորդներ չեն մասնակցում: Այստեղ նաև նախընտրական կամ հետընտրական մեծ հանրահավաքներ չեն անցկացվում: Վերջին բազմամարդ՝ կեսմիլիոնանոց հանրահավաքը եղել է  2003 թվականին՝ այն էլ Իրաքում պատերազմական գործողություններին Գերմանիայի մասնակցության դեմ:

Գերմանիայում հավաքների ազատությունը բացարձակ է, քաղաքային իշխանություններին պետք է ընդամենը 48  ժամ առաջ իրազեկել, սակայն նրանց թույլտվությունը ստանալը պարտադիր չէ: Իսկ հրատապ դեպքերում առհասարակ կարելի է չիրազեկել: Այնպես, ինչպես դա եղավ երեկ, երբ շուրջ հազար բեռլինցիներ բողոքի ինքնաբուխ ակցիա սկսեցին աջ ծայրահեղականների դեմ: Գերմանիայում խնդիրը ոչ թե հավաքների անցկացման հնարավորությունն է, այլ անհրաժեշտ թվով մարդկանց ներգրավվածությունն ապահովելը: Բնականաբար՝  այստեղ անհնար է  մարդկանց ավտոբուսներով շրջաններից բերելու կամ հանրահավաքներին մասնակցելու համար վճարելու պրակտիկան, քանի որ Գերմանիայում անգամ գործազուրկները ստանում են ամսական 600 եվրո անապահովության նպաստ:

Ինչ կփոխվի այս ընտրությունների արդյունքում՝ առայժմ դժվար է ասել. արտաքին քաղաքական և անվտանգության հարցերում գրեթե բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերի մակարդակով նշանակալի փոփոխություններ նախատեսված չեն. Գերմանիան ֆրաու Մերկելի առաջնորդությամբ ընդհանուր առմամբ կշարունակի նախկին արտաքին քաղաքական կուրսը: Փոխարենը՝  բավականին զգալի են երկրի ներքին խնդիրների հետ կապված տարաձայնությունները՝  էմիգրանտների մասին օրենքի ընդունումից, փախստականներին քաղաքացիություն տալուց, նրանց ընտանիքներին ընդունելուց կամ հակառակը՝ վտարելուց սկսած, ավարտած գորշ ածուխի արդյունահանման դադարեցման, գենամուտացված սննդի, դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաների արգելքի,  փողոցներում համատարած տեսախցիկների տեղադրման և անլար ինտերնետի հնարավորության մասին ծրագրային հիմնադույթներով (Գերմանիայում հասարակական շատ վայրերում  Wi-Fi  չկա, և այս հարցը երկու կուսակցությունների ծրագրային հիմնադրույթներից էր):

Անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի իշխող կոալիցիայի կազմը, փորձագետների կարծիքով՝ Մերկելի վարչակազմը ուշադրության կենտրոնում կպահի այս բոլոր հիմնախնդիրները:

Սոցիալ-դեմոկրատների միության գլխավոր գրասենյակի մոտ փակցված են նաև այլ կուսակցությունների քարոզչական պաստառները: Դժվար է նման բան պատկերացնել ՀՀԿ-ի Մելիք-Ադամյանի գրասենյակի դիմաց:

Գերմանիայում ընտրատեղամասերը բացվում են առավոտյան 8-ից և փակվում 18.00-ին:

Թեև ընտրախախտումներն այստեղ հազվադեպ երևույթ են, սակայն մեզ հաջողվեց արձանագրել.  Բեռլինի 219 ընտրատեղամասի ղեկավարն իր խոսքում հստակ գնահատականներ հնչեցրեց կուսակցությունների հասցեին, ինչին անմիջապես ընդդիմացավ այդ պահին քվեարկող ընտրողը՝ հայտարարելով, որ բողոք է ներկայացնելու:

Չնայած, որ Բունդեսթագի ընտրությունների արդյունքը կանխորոշված էր համարվում, այնուամենայնիվ՝ դա չանդրադարձավ մասնակցության բարձր ցուցանիշի վրա: Ավելին, այս անգամ գերմանացիների 75,9 տոկոսը մասնակցեց ընտրություններին՝ գերազանցելով նախորդ ընտրությունների 71,5 տոկոս ցուցանիշը:

Օրվա առաջին կեսին Բեռլինի փողոցները սակավամարդ էին, տեղ-տեղ էլ՝ դատարկ: Հավանաբար՝ բոլորը գնացել էին ընտրելու, կամ էլ մասնակցելու Բեռլինյան մարաթոնին, որն այս տարի համընկել էր ընտրությունների հետ:

Արևիկ Սահակյան

Բեռլին