Գագիկ Ծառուկյանի զոքանչի առանձնատան փողոցի ասֆալտապատումն ուշադրության կենտրոնում. ի՞նչ սկզբունքով են Առինջում սուբվենցիոն ծրագրեր իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
Բոլորը

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի Առինջ համայնքում ասֆալտապատվում են միջհամայնքային փողոցներ: Առինջի համայնքապետարանից Factor.am-ին փոխանցեցին, որ ասֆալտապատման ծրագրում  ընդգրկված փողոցներից շինարարական աշխատանքներն ավարտվել են 25-րդ և 27-րդ փողոցներում:

Factor TV-ին Առինջ համայնքի բնակիչներից ահազանգ ստացավ, որ 27-րդ փողոցում շինաշխատանքների առաջնահերթությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ փողոցում է գտնվում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի զոքանչի առանձնատունը:  Մեր նկարահանող խումբն այցելեց Առինջ համայնքի 27 փողոց,  որտեղ արձանագրեց, որ   Գագիկ Ծառուկյանի ազգականի առանձնատան դիմացի հատվածում  պահպանված է նախկին ասֆալտածածկույթը, սակայն, այնուհանդերձ,  ընդհանուր փողոցը, որը մինչ այս խիստ անբարեկարգ  էր, ասֆալտապատվել է առաջնահերթ։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Factor TV-ին փոխանցեց, որ Առինջում միլիոնների փողոցաշինություն է ընթանում և անձնավորելը տեղին չէ: Սակայն մարզպետը միաժամանակ նշեց, որ քաղաքացիները կարող են գրավոր դիմումներ ներկայացնել, եթե միտումներ են տեսնում: «Միլիոնների ասֆալտապատում է իրականացվում, թե որ փողոցում ում տունը կարող է գտնվել և որ անձի հետ կկապվի, անհեթեթ է հնչում: Պետական ինստիտուտներ կան, որոնք որ կարող են այդ մասին բարձրաձայնել այդ կազմակերպություններին»:

Առինջի համայնքապետի տեղակալ Սամվել Մեսրոպյանը Factor TV-ին թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացնելիս փոխանցեց, որ դիտավորություն փնտրել պետք չի: Նա ասաց, որ Գագիկ Ծառուկյանի զոքանչի առանձնատան փողոց ասֆալտապատում իրականացնող տեխնիկան պատահական է մուտք գործել. «Փողոցն ընդգրկված է եղել ծրագրում, ի՞նչ կապ ունի՝ առաջի՞նն են վերանորոգել, թե երբ: Ուղղակի տեխնիկան այդ կողմից մտավ, այդտեղից հարմար էր սկսելը: Տեխնիկան պատահական այդ կողմից մտավ»:

Գագիկ Ծառուկյանի տիկնոջ մայրիկի առանձնատան աշխատակիցն էլ Առինջի բողոքող բնակիչներին մատնացույց է անում ասֆալտապատման ցանկ ընդգրկված մյուս փողոցները և նշում, որ անհատական վերաբերմունք չկա: «Միայն սա չի, սաղ փողոցներն էլ անում են: Չէ, չէ, այս տան համար չեն անում այս փողոցը: Ի՞նչ անենք, որ զոքանչի տունն է»,- ասաց աշխատակիցը:

Առինջի ավագանու անդամ Սերոբ Կարապետյանն էլ Factor.am-ին փոխանցեց, որ ասֆալտապատվող փողոցների առաջնահերթությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ փողոցում ավարտել են կոյուղատար համակարգի մոնտաժման աշխատանքները: Բնակիչների մեզ փոխանցված պնդումների հետ, որ 27-րդ փողոցին առաջնահերթությունը տրվել է այն պատճառով, որ այդ հատվածում է գտնվում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի զոքանչի առանձնատունը, ավագանու անդամը չհամաձայնեց, բայց կիսեց համայնքապետի տեղակալի տեսակետը, որ տեխնիկան պատահական մտել է փողոց և սկսել ասֆալտապատել:

«Թող ժողովուրդը չկապի այն Գագիկ Ծառուկյանի հետ: Ինչ վերաբերվում է, որ ասֆալտապատումն արվում է Գագիկ Ծառուկյանի զոքանչի համար, չկա նման բան»:

Անդրադառնալով համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերին՝ նշենք, որ այս տարի Առինջում ասֆալտապատվելու են մոտ մեկ տասնյակ փողոցներ: Շինաշխատանքների արժեքը 137 մլն դրամ է, որից 61 մլն դրամը կամ 45%-ը՝ պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 75 մլն դրամը՝ համայնքի: Սրան զուգահեռ, սակայն, նշենք, որ համայնքում կան փողոցներ, որոնք այդպես էլ չեն ընդգրկվել ասֆալտապատման ծրագրում: Դրանք նաև 27-րդ փողոցը հատող փողոցներն են: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ասֆալտապատում իրականացնող տեխնիկան պատահական մուտք չի գործել հենց այն անբարեկարգ փողոցները, որոնք հատվում են 27-րդ փողոցի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան