Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից 46 հոգի հոսպիտալացվել է, որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել է տուն

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 3 բնակիչ փսխումով, ստամոքսի սուր ցավերով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց:

Տեղեկատվության վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո մինչև այսօր, 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։

Ավելի վաղ Նիկոլոսյանը նշել էր.

Ներկայումս հոսպիտալացված է 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։

Իրավիճակը վերահսկելի է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 3 բնակիչ փսխումով, ստամոքսի սուր ցավերով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց։

Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բոլորը մասնակցել են Գյումրու «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներկայումս աշխատանքներ են իրականացնում Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում (հիվանդներից նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար), ինչպես նաև համատեղ աշխատանքներ են տարվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի հետ (սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշառումներ)։

Նախնական վարկածով` հիվանդների հոսպիտալացման պատճառը սննդային գործոնն է։

Այս պահի դրությամբ հոսպիտալացված է 30 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։