Աշխատանքային խորհրդակցություն ԱԻՆ-ում

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին օգոստոսի  23-30–ը հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները:

«Զեկույցներով հանդես եկան ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին շրջանում հանրապետությունում գրանցվող աննախադեպ թվով և ընդգրկման մակերեսներով հրդեհներին: ՓԾ պետը հանձնարարեց շարունակել ուսումնասիրությունները հրդեհված  տարածքներում, իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ հրդեհները բացառելու ուղղությամբ:

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում և «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհը մարելուց հետո  ԱԻՆ իրականացրել է  ուսումնասիրություններ՝ թունավոր նյութեր հայտնաբերելու նպատակով: Հետազոտության արդյունքում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել: «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում կատարվում է սննդի ոչնչացում՝ ըստ վարչապետի հանձնարարականով ստեղծված խմբի նիստում ընդունված որոշաման կարգի, հետագա համաճարակներից խուսափելու նպատակով:  «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում իրականացվում է հերթապահություն:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև ՓԾ ծառայողներին հատկացվող պարգևավճարների մասին: ՓԾ պետը ստորաբաժանումների ղեկավարներին հավաստիացրեց, որ նախարարի հրամանով, նվիրումով իր առաքելությունը կատարած փրկարարը պարգևատրվելու է ըստ արժանավույն:

Խորհրդակցության ավարտին ՓԾ պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին: Հանձնարարեց Սեպտեմեբրի 4-ին ԱԻ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթն անցկացնել պատվով՝ հանուն փրկարարի  կատարված հերոսական աշխատանքի»,- ասված է հաղորդագրությունում: