Սիրիան դեմ է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան իր տարածքում անվտանգության գոտի ստեղծեն

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բեշար Ջաֆերին հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը դեմ է Սիրիայի տարածքում ստեղծվելիք անվտանգության գոտուն, որի շուրջ նախնական համաձայնության են հասել ԱՄՆ-ն ու Թուրքիան. գրում է ermenihaber-ը:

Սիրիացի պաշտոնյան իր երկրի տարածքում Թուրքիայի և ԱՄՆ-ի անվտանգության գոտին ստեղծելու ծրագրերն անվանել է Սիրիայի անկախության դեմ ուղղված խախտում:

Թեմային արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Մարկ Լոուքոքը։ Ըստ նրա՝ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման շուրջ ԱՄՆ-ն և Թուրքիան ոչ մի բանակցություն չեն վարել ՄԱԿ-ի  հետ։ Ըստ նրա՝ ՄԱԿ-ը թուրք-ամերիկյան համաձայնության մաս չի կազմել։

Հիշեցնենք, որ թեև ըստ թուրքական մամուլի՝  ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն անվտանգության գոտու վերաբերյալ, այնուամենայնիվ, հրապարակված հայտարարության մեջ որևէ խոսք չկա անվտանգության գոտու սահմանների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալերի մասին։ ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14 կմ խորություն, իսկ Թուրքիան ցանկանում է մինչև 40կմ խորության անվտանգության գոտու ստեղծում Սիրիայի հյուսիսում։