Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի միջոցառմանը ծածանվել է Իսրայելի դրոշը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում (իրաքյան Քուրդիստան) սեպտեմբերի 25-ին նախատեսվող անկախության հանրաքվեի միջոցառումները շարունակվում են մայրաքաղաք Էրբիլում:

Այս մասին տեղեկացնող թուրքական «DHA» լրատվական գործակալությունը նաև հայտնում է, որ հանրաքվեին նախորդող միջոցառումներին մասնակցում են Քուրդիստանի զինված ուժերը, որոնք հայտնի են «փեշմերգա»անվանումով:

Էրբիլի Շանեդար զբոսայգում անցկացված միջոցառման ժամանակ մասնակիցները մեծ ոգևորվածությամբ են ողջունել քրդական զինուժին: Վերջինս նաև ուղղաթիռներ է օդ բարձրացրել և ծաղիկներ ու կոնֆետներ շաղ տվել բազմության վրա:

Թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ փեշմերգայով խանդավառ զանգվածները ծածանել են իրաքյան Քուրդիստանի և Իսրայելի դրոշներ և լուսանկարվել դրանց ներքո:

Փեշմերգայի հրամկազմը բնակչությանը կոչ է արել անպայման մասնակցել անկախության հանրաքվեին և դա սրբազան պարտք համարել:

«Բոլորս էլ մեր երկրում խաղաղ ապրել ենք ուզում: Ոչ մեկին սպառնալիք չենք ու չենք լինելու: Ուղղակի մենք էլ մյուս բոլոր մարդկանց նման ուզում ենք ապրել մեր հայրենիքում, մեր դրոշի տակ: Ահա թե ինչու ենք սատարում հանրաքվեն»:

Նշենք, որ 37 միլիոնանոց Իրաքում քրդերը կազմում են բնակչության 2Օ տոկոսը: Քուրդ ժողովուրդը, լինելով Մերձավոր Արևելքում բնակչության թվով 4-րդ ամենամեծ էթնիկ խումբը, երբեք չի ունեցել մշտական պետություն։

Հանրաքվեի անցկացմանը դեմ են արտահայտվել հարևան երկրներից Իրանը, Թուրքիան, Սիրիան, ինչպես նաև Իրաքի խորհրդարանը. փոխանցում է ermenihaber-ը: